RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



Տեղադրվել է` 2017-12-15 11:18:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 7232, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՐԲԱՉՈՎԻ ԿՈՉԸՙ ՊՈՒՏԻՆԻՆ ԵՎ ԹՐԱՄՓԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը իտալական La Republica-ին տված հարցազրույցում կոչով դիմել է ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներին: Գորբաչովը հորդորել է վերջիններիսՙ աշխարհն ազատել զանգվածային ոչնչացման զենքից, քանի որ այսօր, ըստ Գորբաչովի, աշխարհը կանգնած է մեծ աղետի շեմին. «Չեմ ուզում չափազանցել, բայց միջուկային հակամարտության ռիսկն ահռելի է: Սպառազինման նոր մրցավազքն արդեն իրականություն է ու այն կարող է աշխարհի համար աղետով ավարտվել: ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները պետք է իրենց ձեռքն առնեն զանգվածային ոչնչացման զենքի վերացման կառավարումը», նշել է ԽՍՀՄ 86-ամյա նախագահըՙ շեշտելով, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինում:

Ի դեպ, ճիշտ 30 տարի առաջ, 1987-ի դեկտեմբերին ինքըՙ Գորբաչովը եւ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը ստորագրեցին միջին եւ փոքր շառավղով գործողության հրթիռների վերացման համաձայնագիրը, ինչն էլ համարվում է ԱՄՆ-ԽՍՀՄ (Ռուսաստան) «սառը պատերազմին» վերջ տալու առաջին քայլը:

Նշենք նաեւ, որ օրերս Դոնալդ Թրամփը հաստատեց ԱՄՆ 2018-ի ռազմական բյուջեն, ըստ որի 5 միլիարդ դոլար է հատկացվումՙ «Եվրոպայում ռուսական ագրեսիան զսպելու համար»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ