RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ...

Տեղադրվել է` 2017-12-15 11:18:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 15356, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ ՍՈՎՈՐԱԿԱՆ, ԲԱՅՑ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՙ ՀԱՅՄՈՐԻՏ

ՏԱԹԵՎ ԼԱԶԱՐՅԱՆ, Պետական մանկավարժական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող

Հարբուխը, ինչպես հայտնի է, շատ-շատերն ընդհանրապես հիվանդություն չեն համարում, մանավանդ ձմեռային օրերին այն լիովին ընթացքի մեջ է եւ երեք հոգուց երկուսը պարտադիր տառապում են դրանով: Հիվանդների «արժանապատվությունը» ներում է դիմել բժշկին միայն այն ժամանակ, երբ գլխացավից այլեւս չեն բացվում աչքերը, մարմնի արյունն էլ, ով գիտի բլբլթում է բարձր ջերմությունից: Այսինքն այն ժամանակ, երբ հարբուխը էստաֆետը փոխանցել է հայմորիտինՙ առաջին հայացքից սովորական, բայց սարսափելի հիվանդություն:

Հայմորիտը չափազանց տհաճ հիվանդություն է: Իր անվանումը ստացավ այն բանից հետո, երբ միջնադարում բժիշկ Նաթանիել Հայմորը վերին ծնոտի շրջանում հայտնաբերեց սնամեջ տարածությունՙ խոռոչ, որն էլ կոչվեց նրա անունով:

Իմ այն հարցին, թե ի՞նչը կարող է այդ նենգ հիվանդության պատճառ դառնալ, որի հետեւանքով առաջանում է գլխուղեղի կարեւորագույն կառուցվածքների անմիջական հարեւանությամբ ընթացող թարախային բորբոքում, թերապեւտ Սուսաննա Գրիգորյանը ներկայացրեց.

- Վիրուսային յուրաքանչյուր ինֆեկցիան, նույնիսկ թեթեւ մրսածությունը, որը հիվանդն անց է կացրել ոտքի վրա եւ համապատասխան բուժում չի ստացելՙ կարող է առաջ բերել հայմորիտ:

- Իսկ ինչպիսին են հայմորիտի առաջին ախտանիշները:

- Ցավն ուժգնանում է այն ժամանակ, երբ հիվանդը դեմքը ցածրացնում է, թուլանում է հոտառությունը, ձայնը ռնգային է դառնում: Կարող են նաեւ ընդհանուր թունավորման ախտանշաններ ի հայտ գալ. մարմնի ջերմաստիճանի բարձրացում, թուլություն, հիվանդն արագ հոգնում է: Հիվանդությունը ընթանում է 2 փուլով. սուր փուլը սովորաբար 2 շաբաթ է տեւում ու չբուժվելու դեպքում քրոնիկ բնույթ է ստանում, որն արտահայտվում է քթի խոռոչների մշտական լցվածության զգացումով, ռնգախոսությամբ: Սովորաբար քրոնիկ հայմորիտի դեպքում ջերմությունը չի բարձրանում:

Տիկին Գրիգորյանը մեզ պատմեց նաեւ հիվանդության կանխարգելման միջոցների մասին եւ ներկայացրեց հետաքրքրական դեղատոմս:

- Հայմորիտի կանխարգելման համար պետք է քիթ-կոկորդի հիվանդությունների բոլոր հնարավոր օջախները բուժել, վերացնել, այդ թվում նաեւՙ հիվանդ ատամները բուժել, փչացածներըՙ հեռացնել:

Ահա, մի քանի դեղատոմս - 1 ճաշի գդալ մեղրը 1 թեյի գդալ աղի հետ խառնել, ստացված զանգվածը կերակրի թաղանթի վրա տարածել եւ մի քանի ժամ դնել հիվանդ, ցավոտ տեղին: Նշենք, որ այդ ընթացքում պետք է նստած դիրք ընդունել: Մի քանի նման պրոցեդուրան կօգնի ազատվելու քթի խոռոչի քաշող լորձից: Մեկ այլ միջոց է խաշած ձվով ցավից ազատումը: Դրա համար պետք է պինդ խաշած ձուն փաթաթել բամբակյա կտորի մեջ ու դրանով տաքացնել հիվանդ տեղը 15 րոպե: Նույնը պետք է կատարել օրական 2-3 անգամ, սակայն պետք է զգույշ լինել, որ մաշկը չայրվի ու թարախային, բորբոքային պրոցեսը չխորանա:

Հայմորիտի բուժումը պետք է իրականացնել շտապ, քանզի հայմորիտի հետ միաժամանակ մինինգիտ տանելու հետեւանքով կարող է սկսվել ուղեղի բորբոքում, որը արդեն մահացությունների պատճառ է դառնում: Հայմորիտով հիվանդների 38 տոոկոսը մահանում է հենց ուղեղի բորբոքումից, ինչը ցավալի ու սարսափելի ցուցանիշ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ