RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



Տեղադրվել է` 2017-12-15 11:18:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 10311, Տպվել է` 1444, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՂՎԱ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Վառելիքաէներգետիկ ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման, շրջակա միջավայրի պահպանության տեսակետից կարեւոր նշանակություն ունեն ՀՀ-ում փոքր եւ միջին հզորությամբ հիդրոէլեկտրակայանների նախագծումը եւ կառուցումը: 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում էլեկտրական էներգիա են արտադրել 163 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 280 ՄՎտ:

2013 թ. էլեկտրական էներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-երի կողմից կազմել է մոտ 740 մլն կՎտժ, որը կազմում է Հայաստանում արտադրված ամբողջ էլեկտրական էներգիայի մոտ 10 տոկոսը: Փոքր ՀԷԿ-երից առաքված էլեկտրական էներգիան (720 մլն կՎտժ) կազմել է ՀՀ սպառողների կողմից սպառված էլեկտրական էներգիայի (5267 մլն կՎտժ) մոտ 14 տոկոսը: 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվել 62 ՓՀԷԿՙ մոտ 126 ՄՎտ գումարային հզորությամբ եւ 434 մլն կՎտժ էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությամբ:

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլեկտրական էներգիա են արտադրել 178 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 328 ՄՎտ, իսկ Էլեկտրական էներգիայի փաստացի միջին տարեկան օգտակար առաքումըՙ 880 մլն.կվտժ: 2016թ. էլեկտրական էներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-երի կողմից կազմել է շուրջ 957 մլն.կվտժ: Այն Հայաստանում արտադրված ամբողջ էլեկտրական էներգիայի (7315 մլն.կվտժ) մոտ 13 տոկոսն է:

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում 39 ՓՀԷԿ, նախագծային մոտ 74 ՄՎտ գումարային հզորությամբ եւ 260 մլն.կվտժ էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությամբ:

Ներկայումս կարեւոր նշանակություն ունեն Շնող եւ Լոռիբերդ հիդրոէլեկտրակայանների նախագծումը եւ կառուցումը:

Այն հնարավորություն կտա խնայելու տարեկան մոտ 150 հազար տոննա օրգանական վառելիք, արտադրել մոտ 500 միլիոն կՎտժ էլեկտրական էներգիա: Ընդ որում, Շնող ՀԷԿ-ը կունենա մոտ 75 ՄՎտ հզորություն, տարեկան կարտադրի մինչեւ 300 միլիոն կՎտժ էլեկտրական էներգիա: Լոռիբերդ ՀԷԿ-ի հզորությունը կլինի մոտ 65 ՄՎտ,տարեկան կարտադրի մինչեւ 200 միլիոն կՎտժ էլեկտրական էներգիա:Բնական է, որ այս հիդրոէլեկտրակայանների կառուցման համար կպահանջվեն հսկայական նյութական միջոցներ: Կարծում եմ, ճիշտ կլիներ, որպեսզի այս ՀԷԿ-երի կառուցման համար անհրաժեշտ ծախսերի 51 տոկոսը լիներ պետական ներդրում, իսկ 49 տոկոսըՙ մասնավոր: Կստեղծվեն բաժնետիրական ընկերություններ պետության խիստ հսկողության ներքո: Այստեղ իրենց մասնակցությունը կարող են ունենալ ՀՀ քաղաքացիներըՙ իրենց խնայողությունները ներդնելով այս բնագավառում: Արդյունքում աստիճանա ար կձեւավորվի փոքր բիզնես: Նրանք հնարավորություն կունենան ստանալու տարեկան կայուն եկամուտներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ