Որպեսզի ընթերցողներին ավելի հասկանալի ներկայացնեմ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ամերիկյան դեսպանատունը Թել-Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին չորեքշաբթի օրը նախագահ Թրամփի որոշման վտանգավորությունը, այստեղ բերում եմ ընդամենը մեկ տվյալ. 1948-ից ի վեր, երբ որպես Պաղեստին ճանաչված տարածքների վրա ստեղծվեց Իսրայել պետությունը, ՄԱԿ-ը 690 որոշում է ընդունել պաղեստինեւիսրայելական հակամարտության վերաբերյալ, որոնցից 429-ըՙ ...
Ռոբերտ Կոխ ինստիտուտը դեկտեմբերի 6-ին Բեռլինում ներկայացրել է Գերմանիայում քաղցկեղով հիվանդների թվի կտրուկ աճի պատկերըՙ ամեն երկրորդը կյանքի որոշակի հատվածում հիշյալ հիվանդությունն ունեցել է: Նույն աղբյուրի մեկնաբանմամբ, պատճառը կյանքի տեւողության նկատելի աճն էՙ որքան տարիքն առաջանում է, քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը մեծանում է: Հիվանդ կանանց թիվն աճել է 9, տղամարդկանցըՙ 6 ...
Մենք հրապուրվում ենք մանր թեմաներով ու խնդիրներին ավելի լայն նայել հակված չենք: Մենք ամբողջ ուժով նետվում ենք պահի թեմայի մեջ, մյուսՙ ավելի կարեւոր բաները չնկատելով: Մենք գլխովին տրվում ենք ամեն տեսակի բամբասանքներին, սադրանքներին, շոուներին եւ կարմիր պաստառ-շեղող թաշկինակներին: Մենք դժգոհում ենք բոլորից եւ ամեն ինչից: Մենք սովորաբար պահանջում ենք ուրիշներից, ...
Գերմանական «Բայերիշե ռունդֆունկի» իրազեկմամբ, Նյուրնբերգում հիմնվել է «Գերմանացի դեմոկրատների ալիանս» անվանյալ կուսակցության երկրամասային կառույցը, որ Էրդողանի կուսակցական, քաղաքական ծրագրին ու գաղափարներին մերձ ուղղություն որդեգրածՙ նպատակաուղղված է գլխավորապես գերմանաբնակ թուրքերին կազմակերպելով: Հիշյալ կուսակցությունը, որի գերմաներեն հապավումը AD Demokraten, բավականին նման լինելով «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության AfD հապավմանը, հասցրել է ...
Վերջերս, աւելի ճիշդՙ նոյեմբերի 18-ին, Ուաշինկթըն DC-ի մէջ, Հայկական ուսումնասիրութեանց կեդրոնի եւ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան Հայկական բաժնի կազմակերպութեամբ գիտաժողով մը տեղի ունեցած է «Հայերէնը յաջորդ սերունդին փոխանցելու» նիւթով: Անշուշտ խօսքը արեւմտահայերէնի մասին է:
Կրթական համակարգի վրա ներազդող շատ գործոններ կան, դրանցից մեկն էլ կրթական միջավայրն է, որի բարվոք վիճակը ապահովում է սովորողների «ներքին» եւ «արտաքին» գիտելիքները: Դրանք կարեւոր են դպրոցի գիտակրթական տեսադաշտն ու շրջանակները լայնացնելու համար: Այս գիտակցությունից ելնելով էլՙ Մ. Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության անդամներն ու համակիրները միաձուլվեցինՙ Արցախի Քաշաթաղի ...
Աուդիտը նույն հաշվեքննությունն է` բայց միայն պետական-հանրային հատվածում: Որպես ստուգող բարձրագույն մարմին ընկալվող Վերահսկիչ պալատն այլեւս չի լինելու, նրա փոխարեն եկող տարվա ապրիլից հետո գործելու է Հաշվեքննիչ պալատը, որը փաստորեն սոսկ աուդիտ անող է, հատկապես պետական բյուջեի կատարման աուդիտ իրականացնող, այդպիսով նախ օգնելով Ազգային ժողովին` կողմնորոշվել բյուջեի կատարողականը հաստատելիս, երկրորդՙ ...
Անկեղծ ասած, կարդալով Խորհրդային Հայաստանի նախկին փոխվարչապետ Մկրտիչ Մկրտչյանիՙ Ձեր թերթում հրապարակված հարցազրույցը, տխրեցի: Ես էլ եմ խորհրդային սերնդի մարդ եւ երանությամբ եմ հիշում երբեմնի բարեկեցիկ, ապահով, զարգացած երկիրը: Մեկ պետության շրջանակում Հայաստանի ղեկավարությունը կարողանում էր լեզու գտնել Մոսկվայի հետ եւ հսկայական քայլերով առաջ տանել ու շենացնել երկիրը: Իսկ այսօր ...
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2017» ամենամյա ուսումնասիրությունն անդրադարձել է մեր երկրի բնակչության անցած տարվա աղքատության ցուցանիշներին եւ նախորդ տարվա համեմատ դրանց փոփոխություններին: Մինչ դրանց անդրադառնալը նշենք, որ աղքատության սահմանման տարբեր չափանիշներ կան աշխարհում: ՄԱԿ-ը եւ Համաշխարհային բանկի կողմից ընդունված աղքատության սահմանագիծը մեկ շնչին ընկնող օրական ...
ՄՕԿ-ը որոշել է արգելել Ռուսաստանին մասնակցելու 2018-ի Ձմեռային օլիմպիական խաղերին: Ճիշտ է ՄՕԿ-ը նաեւ հայտարարել է, որ ռուս մարզիկները կարող են այլ պետությունների թիմերում մասնակցել խաղերին, բայց Ռուսաստանը, հաջորդ տարի Հարավային Կորեայում չի լինի: Միջազգային օլիմպիական կոմիտեն այս որոշումը կայացրել է ՌԴ թիմի անդամների դոպինգ թեստերի արդյունքներն արդեն տեւական ժամանակ ...
«Յունայդետ նյուս ըվ Ինդիա» լրատվական գործակալության հաղորդմամբ, նոյեմբերի 20-ին սկսված Հնդկաստանի միջազգային 48-րդ կինոփառատոնի ժամանակ «Կարիերայի ընթացքում ձեռք բերած նվաճումների» մրցանակ է շնորհվել կանադահայ անվանի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին: Կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել են նրա «Exotica», «The Sweet Hereafter» եւ «Remember» ֆիլմերը:
Հայաստանում ստեղծվում է մի հանճարեղ բան: Չէ, խոսքը ոչ թե տարածաշրջանում ամենաերկար զիփլայնի կամ Նոյ ազգագրական թաղամասի մասին է, կամ էլ, օրինակ, Վանաձորի զարգացման մաստեր-պլանի, ըստ որի ՀՀ երրորդ քաղաքը 4 տարվա ընթացքում պետք է գրավիչ դառնա ե՛ւ զբոսաշրջիկների, ե՛ւ գործարարների համար, այլ այն, որ երկրում ստեղծվում է օրենքՙ բազմազավակ ...
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է ՀՀ ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանին: Ընդ որում, գեներալ Բաղմանյանը պաշտոնից ազատվել է ոչ թե մեկ այլ պաշտոն զբաղեցնելու համար, այլ, քանի որ...զորացրվել է: Չնայած զինվորական ծառայությունից հրաժարականի զեկուցագիրը անձամբ Բաղմանյանն է գրել, բայց պարզվում է, որ գեներալն այդ զեկուցագիրը ...
Բրիտանացի հայտնի գիտնական Մակինդերի աշխարհաքաղաքականության տեսության հիմքում պետության քաղաքական ճակատագրում նրա աշխարհագրական դիրքի նշանակության իմաստավորումն է: Վերջինս պնդում է, որ աշխարհագրությունն է ազդում պետության եւ ժողովուրդների զարգացման ու գոյատեւման ողջ համակարգի վրա: Այս տեսությունը հատկապես նկատելի է, երբ քննարկում ենք հայ ժողովրդի պատմությունը եւ հասկանում, թե ինչպես է Հայաստանի աշխարհագրական ...
Չորեքշաբթի, ինչպես կանխատեսվում էր, երեկոյան ժամին հնչեց ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մասին: Սրան շունչը պահած սպասում էին աշխարհի լիդերները, քանզի Սպիտակ տան պաշտոնական այս հայտարարությունը խառնելու է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ մերձավորարեւելյան ողջ քաղաքական օրակարգը:
Վերջին շրջանում իմ լավ բարեկամ ու գաղափարակից ընկեր Հակոբ Ավետիքյանի հետ հաճախ ենք կիսվում հայոց պատմության զանազան կնճռոտ հարցերի շուրջ: Դրանց ընթացքում ամեն անգամ հաճելիորեն զգում եմ զրուցակցիս ոչ միայն հայոց պատմության բոլոր ծալքերին հիմնականում քաջատեղյակ լինելու, այլեւ որոշ կարեւոր հարցերի նկատմամբ քննական մոտեցումներ դրսեւորելու ձգտումը: Այդպիսի զրույցներից մեկը հայոց ...
Լինում են օրեր, որոնք երբեք չեն մոռացվում: Լինում են պատմություններ, որոնք պատմելիս ամեն անգամ վերապրում ես այդ պահերը: Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի (HUJ) պատվիրակության 22 երիտասարդների համար այդպիսի անմոռանալի օր դարձավ հոկտեմբերի 13-ը, երբ նրանք ուղեւորվեցին դեպի Սոչիՙ դեպի նոր արկածներ: Շուրջ ինը օր Սոչի քաղաքն իր ջերմ արեւի ...
Նոյեմբերի 18-ին Գերմանիայի Քյոլն քաղաքի Լեմբայեր Վեգ գերեզմանատանը մեծ շուքով, հանդիսավորությամբ եւ օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղադրվեց խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Մարդու ներշնչման աղբյուրները տարբեր են լինում: Ալեքսիս Օհանյանի համար ներշնչման աղբյուր է ծառայել լոնդոնյան Հայդ պարկը, մասնավորապես այնտեղ մշտական գործող ազատ խոսքի ամբիոնը կամ հանրահայտ «Սփիքըրզ Քոռնըրը»: Դեռ ուսանողական տարիներին այնտեղ գտնվելով եւ տեսնելով, թե ինչպես են մեկը մյուսի ետեւից մարդիկ «ամբիոն» (հնամաշ մի արկղիկ) բարձրանում եւ վերամբարձ ոճով խոսում, ...
Ջութակահարուհի Մոնիկա Չամասյանի մենակատարությամբ եւ «Crozet Community Orchestra»ի (CCO) նվագակցությամբ նոյեմբերի 11-ին եւ 12-ին ԱՄՆ-ում առաջին անգամ կատարվել է Առնո Բաբաջանյանի մինչ այժմ կորսված համարվող կոնցերտը: Օրը պատահական է ընտրվել, բայց պարզվել է, որ նոյեմբերի 11-ը 62 տարեկանին կյանքից հեռացած տաղանդավոր կոմպոզիտորի մահվան օրն է:
Սաութֆիլդի (Միչիգան) հայկական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածքում գտնվող Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանն, իր հիմնադրման 25-րդ եւ Միչիգանի դպրոցներում Հոլոքոսթի եւ Ցեղասպանության դասավանդման միասնական ծրագրեր մշակելու առաջին տարեդարձի առթիվ, Սքոթսդեյլում (Արիզոնա) բնակվող Ջեյմս եւ Աննա Մելիքյանների հավաքածոյից հայկական եւ հրեական ցուցանմուշների հատուկ ցուցահանդես է կազմակերպել, որը տեւելու է մինչեւ ...
Արեւմուտքցի հեղինակավոր փորձագետներից մեկըՙ Օտտավայի համալսարանի պրոֆեսոր Պյոտր Դուտկեվիչը ադրբեջանական Haqqin.az կայքին տված հարցազրույցում հետեւյալ կերպ է ներկայացրել ԱՄՆ-ի քաղաքականությունն Անդրկովկասում. «Թրամփն առհասարակ որեւէ ռազմավարություն չունի այդ տարածաշրջանում, նրան չի հետաքրքրում Կովկասը, ինչպես որ ամբողջ հետխորհրդային տարածքը: Եթե Օբաման արտաքին քաղաքականության մեջ հստակ ռազմավարություն ուներ, ապա ...
Նախագահ Թրամփի նախընտրական շտաբի եւ ռուսական կառավարության ենթադրյալ կապերի գործով հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլլերը օրերս որոշել է հարվածել «ռուսական գործի» առաջին զոհին: Պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինը Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի անդամ էր, իսկ նրա ընտրությունից հետո դարձավ ազգային անվտանգության գծով նախագահի օգնականը: Ֆլինի նշանակումից քիչ ժամանակ ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ եւ ստանալ գեղեցիկ համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ծառայությունների որակի բարձրացման նպատակով իրականացվածՙ համակարգերի վերազինման - արդիականացման արդյունքում արխիվացված «Սիրում եմ...» սակագնային պլանի բաժանորդների համար «BIT», «BIT ֆլեքս», «Super BIT», «Super զույգ» - «Super 0 օրական» ծառայությունների մատուցումը տեխնիկապես այլ-ս հնարավոր չի լինելու: