RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017



Տեղադրվել է` 2017-12-07 23:50:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 12888, Տպվել է` 1634, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՐՑԱՆԱԿ ԷԳՈՅԱՆԻՆՙ ՀՆԴԿԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հ. Ծ.

«Յունայդետ նյուս ըվ Ինդիա» լրատվական գործակալության հաղորդմամբ, նոյեմբերի 20-ին սկսված Հնդկաստանի միջազգային 48-րդ կինոփառատոնի ժամանակ «Կարիերայի ընթացքում ձեռք բերած նվաճումների» մրցանակ է շնորհվել կանադահայ անվանի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին: Կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել են նրա «Exotica», «The Sweet Hereafter» եւ «Remember» ֆիլմերը:

Եգիպտահայ ծնողների զավակ Էգոյանը իր ուրույն տեղն է զբաղեցնում միջազգային կինոարվեստի զարգացման ասպարեզում: Նրա ֆիլմերը (15 լիամետրաժ, մի քանի կարճամետրաժ եւ հեռուստատեսային) արժանացել են կամ մրցանակների թեկնածության են առաջադրվել ամենատարբեր կինոփառատոններում: Հայոց ցեղասպանության զգայուն թեման շոշափող նրա «Արարատ» ֆիլմը «Մարդու իրավունքների պաշտպանության լավագույն ֆիլմ» է ճանաչվել Հոլիվուդի քաղաքական ֆիլմերի ընկերության կողմից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ