RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018



Տեղադրվել է` 2018-09-07 12:04:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4935, Տպվել է` 518, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՅԱՍՄԻՆԱ ՌԵԶԱՅԻ ԹԱՏՐՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ֆրանսիայում գործող Սաթէ-Աթրը թատերական միությունը ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ Հայաստանում կներկայացնի Յասմինա Ռեզայի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում «Սաթէ-Աթրը» թատերական միությունը նպատակ ունի հայ ընթերցողին եւ հանդիսատեսին ճանաչելի դարձնել ֆրանսիացի ժամանակակից նշանավոր դրամատուրգ Յասմինա Ռեզայի թատրոնն ու ստեղծագործությունները: Ռեզան աշխարհում ամենաշատը թարգմանված եւ բեմադրված ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգներից է, որը, դժբախտաբար, գրեթե հայտնի չէ ո՛չ հայ ընթերցողին, ո՛չ էլ հայ հանդիսատեսին:

Նախագիծը ներառում է հետեւյալ միջոցառումների շարքըՙ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կբեմադրվի «Սպանդի Աստվածը» պիեսը: Ներկայացման մեջ ներգրավված են Նարինե Գրիգորյանը, Սերգեյ Թովմասյանը, Տաթեւ Հովակիմյանը եւ Արթուր Մանուկյանը: Նույն պիեսը կբեմադրվի նաեւ ֆրանսերեն եւ կցուցադրվի երկու անգամ բացառապես ֆրանկոֆոն հանդիսատեսի համար: Պիեսի ֆրանսերեն տարբերակում կներկայանան հրավիրյալ դերասաններՙ Քիթ Ֆարքուարը (Ֆրանսիա), Մարժոլեն Օժերը (Կանադա) եւ Ժերալդ Բաբազյանը (Ֆրանսիա): Հրավիրյալ արտիստները կանցկացնեն նաեւ վարպետության դասընթացներ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում (ուսանողների համար) եւ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (պրոֆեսիոնալ դերասանների համար): Կդասավանդվի մասնավորապես Մայզների տեխնիկան:

Վարպետության դասընթացներ կլինեն նաեւ ֆրանսերեն ուսումնասիրողների համարՙ «Սովորել ֆրանսերեն թատրոնի միջոցով» խորագրով:

Կթարգմանվի եւ «Զանգակ» հրատարակչատան կողմից կհրատարակվի Յասմինա Ռեզայի վեց պիես: Գրքի շնորհանդեսը կկայանա «Զանգակ» գրատանը: Նույն վայրում կցուցադրվի նաեւ Ռեզայի «Արվեստ» պիեսի թատերականացված ընթերցումը, որը Սաթէ-Աթրը թատերական միությունը իրականացնում է ԱԳՈՐԱ թատերախմբի հետ համատեղ: Ռեզայի պիեսների ժողովածուի հայերեն գրքի շնորհանդեսը կկայանա նաեւ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

ԼՈՖԹ-ում կցուցադրվի Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» պիեսը, որը կբեմադրեն երեք ռեժիսորներ: Բեմադրությունն իրականացվում է Ագորա թատերախմբի հետ համատեղ:

Սաթէ-Աթրը թատերական միությունը կմեկնի նաեւ Գորիսՙ «Սպանդի Աստվածը» տեղի հանդիսատեսի դատին ներկայացնելու: Ներկայացումից բացի կլինեն նաեւ վարպետության դասընթացներ:

Միությունը վարպետության դասընթացներով հանդես կգա նաեւ Սեւան քաղաքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 07-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ