Թեեւ Գերմանիայի կանցլերի մեր տարածաշրջան այցը նախածրագրված էր դեռեւս մեկ տարի առաջ, սակայն Հարավային Կովկասում, ինչպես սիրում են գերմանացիները կոչել Անդրկովկասը, վերջին ամիսներին արձանագրված նոր եւ նորագույն զարգացումները ինչ-որ չափով նոր բովանդակություն են հաղորդում Անգելա Մերկելի ներկա շրջագայությանը, որ երեկ սկսվեց Թբիլիսիից, այսօր եւ վաղը կշարունակվի Երեւանում, իսկ վաղը-մյուս օր ...
«Սասնա ծռեր» խմբավորումը դադարեցնում է գործունեությունը եւ նախաձեռնում նույնանուն կուսակցության ստեղծում: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու է «Սասնա ծռեր» կուսակցություն հիմնադրող նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ապա կազմակերպելու է կուսակցության հիմնադիր համագումարի եւ գրանցման գործընթացը:
Օգոստոսի 28-ին կառավարությունն Ազգային ժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել` Սեւանա լճից մինչեւ 40 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին օրակարգով: Ինչպես վարչապետն էր ասում այդ որոշումը կայացնող կառավարության նիստին` նախարարները սրտի ցավով կողմ են քվեարկում օրինագծին` ջրի բացակայության պատճառով գյուղացու բերքի կորուստները թույլ չտալու, գյուղատնտեսությունում փակուղային վիճակ չունենալու համար: ...
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն այսօրՙ օգոստոսի 24- ին առաջին անգամ Երեւան է ժամանումՙ հինգշաբթի օրըՙ 2010 թվականից հետո երկրորդ անգամ Թիֆլիս այցելելուց հետո: Կանցլերի Հարավային Կովկաս այցն ավարտ է գտնելու շաբաթ օրը Բաքվում, որ քաղաքական առումով թերեւս ամենամեծ փորձաքարն է լինելու քննադատություն ունկնդրելու սովոր գերմանացի քաղաքական փորձառու այս գործչի համար: ...
Երեւանում երկօրյա այցով էր գտնվում Իսրայելի արտգործնախարարության Գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրո-Ասիական բաժանմունքի (Euro-Asia Division) պետ դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին (ով, ի դեպ, ծնվել է նախկին ԽՍՀՄ-ումՙ Ուկրաինայի Չերնովցի քաղաքում եւ վարժ խոսում է ռուսերեն):
Օգոստոսի 12-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Կասպից ծովը վերջապես ստացավ իր կարգավիճակը: Մոտ 27 տարի տեւած բանակցությունները հայտարարվեցին ավարտված, իսկ ստորագրված փաստաթուղթն էլՙ պատմական, որը վերջնականապես լուծում է ափամերձ բոլոր պետությունների վիճելի խնդիրները, սակայն փորձեք հասկանալՙ արդյո՞ք դա այդպես է:
Երեկ կառավարության պաշտոնավարության 100-րդ օրվա առթիվ տարբեր նախարարներ ասուլիս տվեցին իրենց գերատեսչություններում ցարդ կատարված եւ առաջիկայում կատարվելիք գործերի մասին: Այդ թվումՙ Սփյուռքի մեր նախարարը, որ շատ ոգեւորված էր թվում Կիպրոսում ունեցած իր հանդիպումներից, հատկապես Կիպրոսի, Հունաստանի ու Եգիպտոսի իր պաշտոնակիցների հետ ձեռք բերած պայմանավորվածություններիցՙ առաջիկայում Երեւանում ունենալիք հանդիպման հեռանկարով:
Հազիվ էր թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում վերականգնվել ներքին հանդարտությունը, երբ արտաքին քաղաքականության հրատապ հարցեր կուտակվեցին նրա սահմաններում: Ադրբեջանի դեմ պատերազմի սպառնալիքը արդեն իսկ մշտական մտահոգություն է, որին Հայաստանը համապատասխան միջոցներ է ձեռնարկում: Այդ միջոցները արդյունավետ են եղել ցարդ:
Աշխարհի ոչ մի ծովից Հայաստանը չի երեւում ու Հայաստանից աշխարհի որեւէ ծովը չի երեւում: Սա, ընդ որում, աշխարհագրական հայտնագործություն չէ, այլ հոգեբանական ախտորոշում: Չնայած աշխարհի բոլոր կամ գրեթե բոլոր ծովերի ափերին հայերի կարելի է հանդիպել: Տեսնես ի՞նչ են մտածում. ո՞ւր կորավ այն Հայաստանը, որը ծովից ծով էր կոչվում, թե՞ օտար ...
Չնայած Ագռավաքարը դեռ փակ էՙ Հայաստանում շուտով կստեղծվի նոր կուսակցությունՙ Սասնա ծռեր: Այն ստեղծում են ոչ թե Մեծ ու փոքր Մհերները կամ Սասունցի Դավիթը, այլ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը,... Մի խոսքովՙ Սասնա ծռեր կուսակցությունը ոչ մի կապ չունի էպոսի հետ, ավելի ճիշտՙ Մըսրա Մելիքն ավելի շատ կապ ունի էպոսի հետ, ...
Երեւանի քաղաքապետիՙ Լուսավոր Հայաստանի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է: Ժառանգության թեկնածուն էլՙ Րաֆֆի Հովհաննիսյանն է, ԲՀԿ-ինն էլՙ Նաիրա Զոհրաբյանը... Բայց Լուսավոր Հայաստանի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրելն ու հատկապես Զեյնալյանին, ամենաուշագրավն է: Բանն այն է, որ Լուսավոր Հայաստանը, Հանրապետություն կուսակցությունը եւ իհարկե իշխանական Քաղաքացիական պայմանագիրը միմյանց հետ կապված են Ելք դաշինքի կապերով, ...
Հայաստանաբնակներիցս յուրաքանչյուրի շրջապատում հարեւանների, հարազատ-բարեկամների, դպրոցական ու երիտասարդության տարիների աշխատանքային ընկերների ընտանիքներ ու մարդիկ կան: Նրանց հետաքրքրությունները բազմաբնույթ են, սակայն կյանքի ու կենցաղի մի քանի խնդիրներում հոգսերը նույնն են: Դրանց շարքում է, թե երբ միջին հայաստանցին համեստ ու, ցանկալի է, համեղ նախաճաշի հնարավորություն կունենա, տանտիրուհին առավոտյան սեղանին կդնի մեկ բաժակ ...
Ապօրինի հարստացածների դեմ նոր իշխանությունների սկսած պայքարը չի կարող ժողովրդի բացարձակ մեծամասնության պաշտպանությանը չարժանանալ: Այս փոքրիկ ու աղքատ երկրում կարճ ժամանակում այնքան շատ մարդ առասպելական արագությամբ հարստացավ, որ գրեթե ոչ ոք չի հավատում, թե նրանց մեջ կան նաեւ... ազնիվ աշխատանքով, իրենց տաղանդով ու արդար վաստակով նյութական մեծ բարեկեցության հասած քաղաքացիներ: ...
Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք ընտրած մասնագիտությունից եւ զբաղումից անկախ` հոգով միշտ նույնն է մնում: Իմ դեպքում էլ է կարծես այդպես. տարիների ընթացքում ստանալով երկու տարբեր մասնագիտական կրթություն, դառնալով պատմական գիտությունների դոկտոր, էությամբ մնացի լրագրող, ուղեգրող կամ նման մի բան: Ու ամեն անգամ ճամփորդելիս ակամա դիմում եմ թուղթ-գրիչ կտավին ու ...
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-ին կարճատեւ այց կատարեց Գերմանիա: Նա ժամանեց Մեզեբերգեում պատվավոր հյուրերի համար նախատեսված նստավայր, որտեղ բանակցեց կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, զրույցը տեւել է մոտ երեքուկես ժամ, ըստ որում երկար ժամանակ զրուցակիցները շփվել են անմիջականորեն, առանց թարգմանիչների: Հանդիպման ձեւաչափը չէր նախատեսում մամլո ...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր Արդարություն եւ զարգացում կուսակցության վեցերորդ համագումարում ելույթ ունենալով հայտարարել է , որ ինքը մտադիր է ձեռնամուխ լինել «Ստամբուլ» ջրանցքի շինարարությանը, որը կոչված է դառնալու Բոսֆորի նեղուցի այլընտրանքը: Եվ սա ոչ թե սենսացիա է, այլ յուրատեսակ քաղաքական քայլ եւ պատմական կոդ:
Մինչ «Ազգի» կոլեկտիվը արձակուրդային ըմբոշխումների մեջ էր, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը թեեւ անմիջական առնչություններ չուներ Հայաստանի հետ, սակայն խիստ ուսանելի կարող է լինել տարածքային խնդիր ունեցող պետության պարագայում: Խոսքը վերաբերում է Ռուսաստան-Վրաստան հակամարտության 10-ամյակին, երբ երկու երկրները զինված բախման մեջ մտան եւ որի հետեւանքով վրաց երկիրը կորցրեց իր տարածքի ...
Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող, Հայաստանի Հանրապետության վարչապետի, պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ», «Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր.20 տարի», մշակույթի նախարարության Ոսկե մեդալների ասպետ, գրող, հրապարակախոս, ԱԳՆ համակարգի աշխատակից (1994-1999թ.թ.):
Վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողության եւ շրջակա միջավայրի պաշտպանության տեսակետից կարեւոր նշանակություն ունի արեւային էներգիայի օգտագործումը: Այս ուղղությամբ Հայաստանի տարածքում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում:
Օսլոյաբնակ Սվեն-Էրիկ Ռայսը նորվեգացի լրագրող է, որն այնքան հմայված է Հայաստանով, որ իր համար ընտրել է հայկական անունՙ Տիգրան Վան : Վերջերս նա լույս է ընծայել անգլերեն թարգմանությունը իր հեղինակած «Հայաստան: Ինչո՞ւ եմ սիրում Արմենիան» (Hayastan-Why I Love Armenia) խորագրով գրքի, որն այժմ ...
10 տարի է, ինչ գործում է Սերո Խանզադյանի տուն-թանգարանը, սակայն պաշտոնական բացում տեղի չէր ունեցել: Ավելին, նախկինում թանգարանը եղել է ոչ բարվոք վիճակում, ինչպես նաեւ բավարար անձնական իրեր, ցուցանշմուշներ չեն եղել:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության սպասարկման կենտրոններում ներկայացված «iPhone»-ի բոլոր մոդելների համար գործում են զեղչեր: Այժմ հնարավոր է գնել նորարարական սմարթֆոնըՙ սկսած 139 900 դրամից: