ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ «Սասնա ծռեր» խմբավորումը դադարեցնում է գործունեությունը եւ նախաձեռնում նույնանուն կուսակցության ստեղծում: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու է «Սասնա ծռեր» կուսակցություն հիմնադրող նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ապա կազմակերպելու է կուսակցության հիմնադիր համագումարի եւ գրանցման գործընթացը: «Ռեւանշ այլեւս հնարավոր չէ: Ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք ու մեր ստեղծելիք ուժը այսօրվա իշխանության մեջքին ենք կանգնած», սա էլ ասել է Ժիրայր Սեֆիլյանը, մինչ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ ոստիկան Արթուր Վանոյանը զոհվել է փոխհրաձգության հետեւանքով, իսկ մյուս երկու ոստիկաններիՙ Գագիկ Մկրտչյանի ու Յուրի Տեփանոսյանի մահվան հետ իրենք կապ չունեն: |