Քաղաքական ու տնտեսական հակամարտությունների մասին լուրերը մղվել են հետին պլան. միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը այս օրերին սեւեռված էՙ չգիտես ինչու «բնական» կոչվող աղետների վրա, եւ նույնիսկ նախագահներ Թրամփի խաղը առյուծի պոչի, իսկ Ռոհանիի խաղը Թրամփի... ներվերի հետՙ չկարողացավ տեւականորեն կտրել միջազգային ազդեցիկ մամուլի ուշադրությունը գլոբալ տաքացման աղետալի հետեւանքներից:
Մարտի 1-ի գործի շրջանակներում հուլիսի 26-ին հարցաքննության են կանչվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը : Վերջինս 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երեւանի կայազորի պետի պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը երեկ տեւել է մի քանի ժամ եւ տեսաձայնագրվել ...
Կարող ենք արձանագրել, որ բոլոր ուղղություններով մեր պետական միջոցները փոշիացվում են: Մինչեւ մենք այդ անցքերը չփակենք, խնդիրները հնարավոր չէ լուծել: Ինչքան շատ լցնենք ծակ կաթսայի մեջ, այնքան վարարելու են կաթսայից դուրս տանող խողովակները: Երեկ կառավարության նիստին այսպիսի եզրահանգում-հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը ` նշելով, որ ոչ մի ...
Չնայած բազմաթիվ դեմ կարծիքներին, Մշակույթի նախարարությունը, գուցե անձամբ նախարարը, հնարավոր է վարչապետի բարձր հովանու ներքո, Հայոց պատմության թանգարանում բացեց «թավշյա հեղափոխության» վերաբերյալ ցուցադրություն: Նախարար Մակունցը շտապեց հայտարարել, որ ցուցադրությունը չի լինելու մշտական, այսինքն մի քիչ ցույց տան ու հավաքեն, դե այսինքն Նիկոլ Փաշինյանի այն կոշիկները, որոնք նա չի հանել Գյումրիից ...
Քեսապցի բանասէր, ազգագրագէտ դոկտ. Յակոբ Չոլաքեանը մանրապատումներու ամբողջ շարք մը սկսած է գրել, նիւթ ունենալով կարգ մը ընտանիքներու միջեւ ծագած թշնամանքն ու ատելութիւնը , եւ թէ ինչպէս անոնք կը ժառանգուին որդոց որդի եւ որքան ժխտականօրէն կ՛ազդեն հաւաքականութեան մը համերաշխ գոյակեցութեան վրայ:
Հայաստանի Հանրապետութիւնը, ինչպէս բովանդակ հայութիւնը այս օրերուն կը դիմաւորեն ազգային ու քաղաքական նոր իրականութիւն մը: Թաւշեայ յեղափոխութիւնը իր սկզբունքներով, հեռանկարներով եւ նպատակներով եկաւ նոր հեռանկար մը պարզել հայութեան կեանքի հորիզոնին վերեւ: Յստակ բեկում մը յառաջացաւ անցեալի փտածութեան, վրիպումներու եւ ձախորդութեանց հետ, ճամբայ հարթելով ժողովրդավարական նոր պայմաններու դիմացՙ ընկերային արդարութեան հաստատումով ...
Հուլիսի 18-ին Երեւանի Նալբանդյան-Արամի փողոցների խաչմերուկում տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից, Վանի նահանգապետ Արամ Մանուկյանի` Արամ Փաշայի արձանի հանդիսավոր բացումը: Ելույթներով հանդես եկան ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլք: Բոլորից լսեցինք գովասանքի խոսքեր` Արամ Մանուկյանի մասին: Իհարկե, Արամ Մանուկյանն արժանի պետական ու ...
Հուլիսի 11-ին 101 տարեկանում վախճանվել է իր գիտակցական կյանքը պապի հիշատակին եւ Հայոց ցեղասպանության ճանաչման նրա որդեգրած դիրքորոշմանը նվիրաբերած Հենրի Մորգենթաու III -ը: Գերմանացի հրեա հայտնի ընտանիքի շառավիղներից, Մորգենթաու III-ը որդին էր նախագահ Ֆրանքլին Դ. Ռուզվելտի գանձապետարանի քարտուղարի, ավագ եղբայրըՙ Մանհաթենի շրջանային արդարադատության նախկին քարտուղար (նախարար) Ռոբերտ ...
ՀԲԸՄ-ի Հայկական վիրտուալ համալսարանի կրթական ծրագրերի համակարգող Մարինա Խաչատուրյանի եւ ուսանող Արամ Աղաջանյանի կազմակերպությամբ հունիսի 7-ին սքայփի միջոցով իր նոր «Հռոմեական Հայաստանը: Վերապրումի ուսումնասիրություն» («Roman Armenia: A Study in Survival») խորագրով գիրքն է ներկայացրել պատմաբան Մայքլ Բոյաջյանը: Նա հետաքրքրական մանրամասնություններով խոսել է ...
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հարցազրույցը ցույց է տալիս, որ Հայաստանը սկսել է վերանայել իր պաշտպանական քաղաքականությունը եւ տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին որպես զսպման միջոց օգտագործելու է կանխարգելման ռազմավարությունը: Սա, անշուշտ, նոր խոսք է ՀՀ ռազմական պաշտպանական դոկտրինի համար, քանի որ մինչ այդ մենք վարում էինք թշնամու ռազմական գործողությունների հզոր ...
Եւ այսպես, վերջապես տեղի ունեցավ այն, ինչին երկար ժամանակ է, ինչ սպասում ենք. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ երեկոյան «լայֆ» մտնելու փոխարեն որոշեց հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնց շարքից, ի դեպ, դուրս է եկել եւ որոնք բողոքում են այս օրերին հատկապես սոցցանցերում տարածված այլակարծության հանդեպ անհանդուրժողականությունից: Փաշինյանին տվել են բազմաթիվ հարցեր, դրանցից ...
Ծիծաղելին այն չէ, որ Մանվել Գրիգորյանը, որը դեռեւս գեներալ է, մինչեւ վերջերս Վաղարշապատի «Պատվավոր քաղաքացի» էր, ծիծաղելին այն է, որ Վաղարշապատը «Պատվավոր քաղաքացիներ» ունի, Վաղարշապատը կամ Երեւանը, Երեւանը կամ Հրազդանը: Օրինակ հիմա, երբ Հայաստանում հաղթել է «թավշյա սերը», իսկ իրականում, օրինակ, Սասուն Միքայելյանը հաղթել է ասենք Լյովա Երանոսյանին, Մանվել Գրիգորյանըՙ ...
Սանկտ Պետերբուրգ մեկնեց ՀՀ վարչապետը: Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաքում» տեղի է ունեցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը (վարչապետների ձեւաչափով), որին մասնակցելու համար էլ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստան: Բայց քանի որ այս անգամ նրա կողքին ոչ Պուտինն է նստել, ոչ Նազարբաեւը, ոչ էլ Լուկաշենկոն, Փաշինյանը անհրաժեշտ է համարել Ֆեյսբուքի իր էջում, ոչ ...
Ամեն ժողովուրդ, ամեն ազգ իր դիմագիծը չկորցնելու համար նախ եւ առաջ... պատկառա՛նք պետք է ունենա: Եթե չունիՙ պիտի հորինել այնպիսի մի արժեք, այնպիսի մարդ, գործիչ, որից... պատկառի: Համաշխարհային պատմությունը այդպիսի անուններ ունեցե՛լ է: Հնդկաստանի նման հսկայական երկրում ժամանակին այդպիսի անսահմանափակ ազդեցություն ուներ Մահաթմա Գանդին, ով 400 միլիոնից ավելի մարդ ոտքի ...
Թավշյա հեղափոխությունից հետո վերջապես մարդկանց դեմքին ժպիտ հայտնվեց: Մարդիկ հույսով լցվեցին եւ սկսեցին իրենց բազմահազար դիմում-բողոքների հայտերը ներկայացնել վարչապետ Փաշինյանին ակնկալելով իրենց խնդիրներին դրական լուծում ստանալ: Սակայն ոչ միշտ ստանալով խնդրի լիարժեք լուծումՙ հիասթափված ասում են.
Լույս է տեսել «ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի հետազոտական ուղին» գիրքը, 152 էջ ծավալով: Այն տպագրվել է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: Գրքի գիտական խմբագիրն է հարգված գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր,պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը : Գրքի հեղինակներ Վ.Լ. ...
Խոր ցավով ստացանք ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Տնտեսության իրական հատվածի բարեփոխումների բաժնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հակոբի Բայադյանի մահվան բոթը:
Ուսումնական տարվա ավարտին զուգահեռ մեծ հնչեղություն ստացավ Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դիմորդներիՙ նախորդ տարիների համեմատ կտրուկ քիչ լինելը: Շատերը միանգամից սկսեցին յոթ երգ սովորել, յոթն էլ մեղրի մասին. մի մասն սկսեց դասախոսներին մեղադրել «հին ու ժամանակավրեպ» լինելու մեջ, մի մասն էլ զուտ խոսելու համար սկսեց այնպիսի ձայներ հանել, ...
Լիլիթը տարիներ առաջ էր ավարտել Երեւանի պետական համալասարանի բանասիրության ֆակուլտետը եւ, մայրաքաղաքում հաստատվել ցանկացող շատ օրիորդների նման, դեմ չէր լինի, եթե իր բախտը եւս դասավորվեր Երեւանում: Այդուհանդերձ, պատանեկան տարիներից իրեն սիրող համագյուղացի երիտասարդի սիրտը չգտավ ուրիշ ոչ մեկի մեջ, ընտրեց նրան իր կյանքի ընկեր եւ հաստատվեց Ջավախքի իրենց հայրենի գյուղում: ...
«Սպիտակ սաղավարտներ» ջոկատի հարյուրավոր սիրիացի փրկարարներ եւ նրանց ընտանիքի անդամներ հուլիսի լույս 22-ի գիշերը, սիրիա-հորդանանյան սահմանը հատելով, փախել են Հորդանան, հաղորդում է Reuters գործակալությունը: Այդ հարցում նրանց օգնել են իսրայելցի զինվորները եւ արեւմտյան տերությունների ներկայացուցիչները: Այդ մասին հաղորդել են արեւմտյան տերությունների, ինչպես նաեւ Իսրայելի եւ Հորդանանի ներկայացուցիչները:
Օրերս Մոսկվայում հայկական մի հարսանիքի ժամանակ հարսանքավորներից մեկը անսպասելիորեն առաջարկեց... Նիկոլի կենացը: Հետո հետեւեցին «դուխով» երգն ու պարը: Հարսանքավորների գերակշիռ մասը, այդ թվում նաեւ հարսն ու փեսան, նախկին հայաստանցիներ էին: Բոլորը հուսավառված էին, որ վերջապես Հայաստանում ինչ-որ բան կփոխվի դեպի լավը եւ իրենք կվերադառնան կամ կայցելեն նորմալ մի երկիր:
ԱՄՆ նախագահն ուզում է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը իրանցիներին դուրս մղի Սիրիայից: Սակայն Թրամփի այդ ցանկությունը այդպես էլ կարող է մնալ անկատար: Ինչպես նշում է գերմանական Die Welt թերթը, իրանական զինված կազմավորումները վաղուց խոր արմատներ են գցել Սիրիայում, եւ Թեհրանի ծրագրերը վաղուց արդեն դուրս են եկել զուտ ռազմական թեմատիկայի շրջանակներից:
Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրը գյուղատնտեսության ոլորտում զարգացման պոտենցիալ ունի: Կան չմշակվածՙ շուրջ 15-20 հեկտար տնամերձ վարելահողեր, արդեն ստեղծված, բայց խնամք պահանջող պտղատու այգիներ, որոնցից ստացվող արդյունքը հեռու է գոհացուցիչ լինելուց: Գյուղացու ջանասիրությունն ու համառությունը բավարար չեն, երբ հողի բերքատվությունն ակնկալվող քանակից քիչ է շուրջ չորս անգամ: Գյուղացու ծախսը գերազանցում ...
Հարրի Կլորիկյանի «Money Ball Medicine: Thriving in the New Data-Driven Healthcare Market» խորագրով նոր գիրքը, որ նա գրել է Մալորի Ալիսոն Բրանկայի հետ, հիմնականում առողջապահության բնագավառում նորագույն տեխնոլոգիաների ունեցած ազդեցության եւ այդ ազդեցության կապերը էլ ավելի խորացնելու մասին է: Ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագիր Ալին ...
Ամերիկայի Օդագնացության եւ տիեզերական ուսումնասիրությունների ազգային վարչությունը (NASA) օգոստոսի 2-ին Հյուստոնի Ջոնսոնի անվան կենտրոնում «նշանակալի հասարակական ծառայության» իր բարձրագույն մեդալը շնորհելու է վաստակավոր պրոֆեսոր, աստղագետ Երվանդ Թերզյանին : Ըստ «Միրոր-Սփեքթեյթրի» պատվավոր մեդալը Թերզյանին է հանձնելու NASA-ի կառավարիչ Ջիմ Բրադենշտայնը : Արարողությունը ուղիղ եթերով հեռարձակվելու ...