Գիտե՞ք ինչն էր ինձ հուզում երեքշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանի տապալված մամլո ասուլիսից հետոՙ լրագրողների պահվածքը, վարքագիծը: Հարցուփորձ եմ արել ասուլիսին ներկայացած մի քանի լրագրողների, երեկոյան նայել եմ հեռուստատեսային գրեթե բոլոր ռեպորտաժները, ծանոթացել համացանցային շատ նյութերի. ոչ մի տեղ եւ ոչ մի լրագրող չի փորձել ասուլիսը խանգարողներին սաստել, առնվազն բացատրել, որ ...
ՀԱՊԿ մշտական խորհրդիՙ երեքշաբթի օրը տեղի ունեցած նիստի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչներն առաջարկել են փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կանոնադրության մեջ, համաձայն որիՙ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդում մեր երկիրը կներկայացնի վարչապետը: ՀԱՊԿ մամլո ծառայությունը հայտարարել է, որ կազմակերպության մշտական խորհուրդը որոշում է կայացրել փաստաթղթերի նախագծերը մի փաթեթով ուղարկել ներպետական համաձայնեցման: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայումս ...
Հայաստանի երեք նախագահների օրոք էլ ընտրությունները կեղծվել են այս կամ այն չափով` աղավաղելով ընտրության արդյունքը: Կախված այն բանից, թե խորհրդարանում մեծամասնություն վերցվել է կեղծիքով կամ փող բաժանելով, կամ թե` Հայաստանի նախագահի աթոռը զավթվել է կեղծիքով եւ ընտրության արդյունքի աղավաղմամբ` երեք նախկին նախագահներին էլ կարելի է ներկայացնել սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք: ...
Եթե Հատուկ քննչական ծառայությունը պնդում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանավորված, կնշանակի ՀՔԾ-ի կարծիքով երկրորդ նախագահը վտանգավոր է հասարակության համար, ինչը, օրինակ ՀՔԾ-ի գործող պետ Սասուն Խաչատրյանը առաջ, երբ Հայաստանում սիրո հեղափոխություն չէր եղել, չէր բարձրաձայնում, չնայած այդ մասին գիտեր, չնայած գիտեր նաեւ այն, որ ոչ պակաս հանցագործություն է ...
Երկիր մոլորակի չորս կողմերում ընդունված մոտեցում կա, որ ամենուր պրծում չկա երկու բանիցՙ մահից ու հարկերից: Եթե առաջինի պարագայում ելքը մեկն էՙ դրախտ կամ դժոխք, երկրորդի պարագայում դրանց ավելանում է ֆինանսական մասը, մուծել-չմուծելու, ավել-պակասի տեսքով: Ամենուր լավագույն տարբերակ է համարվում հարկեր չմուծելը, դրանցից խուսափելը, որը հատուկ է անգամ կոռուպցիայի աննշան ...
Հայ եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմը վերջերս Նյու Յորքի Սբ. Վարդան մայր տաճարի համալիրում գործող Գրիգոր եւ Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնի նոր տնօրեն է նշանակել դոկտ. Քրիստոֆեր Շեկլյանին , որը սեպտեմբերի 1-ից փոխարինելու է նախկին տնօրեն հայր Դանիել Ֆնդըքյանին : Վերջինս, ինչպես հայտնի է, մայիսին ...
Եգիպտոսի հասարակ ժողովուրդը հումորի սուր զգացում ունի, եւ ծիծաղելի անեկդոտի կարող է վերածել նույնիսկ ամենաբարդ քաղաքական հարցը: Նման անեկդոտներից մեկը Գամալ Աբդել Նասերին հաջորդած նախագահ Անուար Սադաթի մասին է, որին շարունակում էր ծառայել Նասերի վարորդը: Առաջին օրը իր բնակարանից դեպի նախագահական նստավայր գնալու ճանապարհին վարորդը կանգ է առնում խաչմերուկում եւ ...
Այս տարվա ապրիլ ամսին սկիզբ առած եւ մայիսին հանգուցալուծում ստացած իշխանափոխության (վերջին դեպքերից հետո վերստին հրաժարվում եմ կատարվածը հեղափոխություն որակել) պահանջից հետո, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, բոլորի ուշադրությունը միանգամից սեւեռվեց Երեւանի պետական (այսուհետՙ ԵՊՀ) համալսարանի վրա, որը, Սերժի թվին ամենաքաղաքականացված ԲՈՒՀ-ն էր, բայց հիմա, քանի որ արդեն Նիկոլի թիվն ...
Ժամանակին Ալեքսանդր Թամանյանն ու Մարիետա Շահինյանը մեծ տարաձայնություն են ունեցել Ստեփան Շահումյանի հուշարձանի ընտրության հարցում եւ քանդակագործ Գ. Կեպինովի, նկարիչ Մարտիրոս Սարյանի ու մի քանի այլ անձանց ներկայությամբ խիստ վիճաբանել են:
Տեխասի համալսարանի պրոֆեսոր Ջերեմի Սուրին , որն զբաղվում է ռազմավարությունների մշակման մեթոդաբանությամբ, անդրադառնալով պետության կառավարման խնդրին նշում է. «Ոչինչ այնպես չի ոչնչացնում պետությանը, որքան ամենօրյա աշխատանքը»: Ամերիկացի պրոֆեսորը ամենօրյա աշխատանք ասելով նկատի ունի այն հազարավոր խնդիրները, որոնք կուտակվում են, ու պետությունը ստիպված է դրանք հաղթահարել կամ լուծել, ...
Ազատության հրապարակը կառուցվել է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատորնի շենքի հետՙ համատեղ: Ասել է թեՙ այս հրապարակը եւս հուշարձան է, բացօթյա թանգարան, եւ պետք է մշտապես պահպանվի հուշարձանների պահպանման կոմիտեի կողմից, որովհետեւ բացի այն, որ Օպերայի շենքի մի մասն է կազմում, այնտեղից է հնչել մեր անկախության ...
Երիտասարդությունս անցել է իմ ծննդավայր Դիլիջանում, ուր ժամանակին, լինելով շարքային բանվորի ընտանիքում մեծացած մարդ, բավական հաջող կարիերա եմ արելՙ շրջանային թերթի գրական աշխատողից աճել եմ մինչեւ կուսքաղկոմի երկրորդ քարտուղարի աստիճանը: Բայց ամեն ինչ հարափոփոխ է այս աշխարհում, եւ այնպես եղավ, որ տարիներ անց քաղկոմի նորընտիր առաջին քարտուղարը իմ փոխարեն անձամբ ...
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ լույս է տեսել Ֆրեզնոյում «Հայկական Ուսումնասիրությունների ընկերության հանդեսի» (Journal of the Society for Armenian Studies) նոր, 26րդ հատորը դոկտ. Սերժիո լա Պորտայի խմբագրությամբ, որտեղ ընդգրկված են չորս հոդվածներ, ութը հրապարակումներ եւ երկու գրախոսականներ:
Արմավիրի մարզի տասնյակ համայնքներում օրեր առաջ արձանագրված տարերային աղետները գյուղաբնակները ողբերգություն էին որակում: Եթե առավել խիստ որակում կա, տողերիս հեղինակը դրան էլ է համամիտ: Երիտասարդ մարզպետի հետ հանդիպման եկած հողագործ բանջարաբույծներն ու այգեգործները նշում էին, որ կորցրել են մի քանի օրից հավաքվելիք ողջ բերքը, որոնցից ստացված եկամուտներով փակելու էին բանկերից ...
Անգլիական «Գարդիան» թերթի լրագրող Ամանդա Հոլպախի հաղորդմամբ Դոնալդ Թրամփի իշխանության օրոք ավելի քան 50 տոկոսով կրճատվել է քրիստոնյա փախստականների մուտքը ԱՄՆ: Նման եզրակացության հիմք է ծառայել օգոստոսի սկզբներին անցկացվող կրոնական ազատությունների խթանմանը նպաստող իր տեսակի մեջ առաջին կոնֆերանսի նախօրյակին պետքարտուղարության հրապարակած զեկույցը:
Արցախի Հանրապետությունում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում հիդրոէլեկտրակայանների նախագծման եւ կառուցման համար: Այն կարեւոր նշանակություն ունի տնտեսության հետագա զարգացման տեսակետից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բիզնես անող երկրները չեն կարող գործարար կապեր ունենալ ԱՄՆ-ի հետ: Նրա խոսքերով, «հակաիրանական նոր պատժամիջոցները երբեւիցե Թեհրանի դեմ կիրառված ամենակոշտ պատժամիջոցներն են, նոյեմբերին դրանք կբարձրացվեն նոր մակարդակի»: Այդ խոսքերը հնչում են վերջնագրի նման եւ աշխարհի գործարարներին կանգնեցնում երկընտրանքի առջեւ. կա՛մ Իրան, ...
Երկու տասնամյակ տեւած տարաձայնություններից հետո մերձկասպյան հինգ պետությունները ի վերջո հինգ մասի բաժանեցին Կասպից ծովըՙ աշխարհի խոշորագույն փակ ջրամբարը: Դա կդյուրացնի նավթի ու գազի արդյունահանումն ու տեղափոխությունը տարածաշրջանում, որը համեմատում են Պարսից ծոցի հետ:
Քուէյթահայ գործարար, հրապարակագիր Կիրակոս Գույումճեանը Հայաստանի եւ Արցախի տնտեսութիւնը աւելի բարգաւաճ դարձնելու նպատակով հանդիպումներու շարք մը ունեցաւ Սփիւռքի նախարարին, հայրենի պատասխանատուներու, գործարարներու եւ մամուլի ներկայացուցիչներու հետ: Կիրակոս Գույումճեան քննարկումներուն ընթացքի ներկայացուց նախաձեռնութիւն մըՙ զբոսաշրջիկներուն, ժամանակաւոր կեցութեամբ Հայաստան եւ Արցախ այցելողներուն թելադրել տեղական շուկայէն կատարել իրենց անմիջական գնումները, նաեւ նկատի ունենալով ...
Գերմանական զավթիչների դեմ Ֆրանսիայում պայքարող պարտիզանական միջազգային ջոկատներից մեկի անդամներիցՙ Արսեն Չաքրյանը վախճանվել է օգոստոսի 6-ին Փարիզում, 101 տարեկանում, հաղորդում է անգլիական BBC լրատվամիջոցը: Նա մի շարք այլ հայերի եւ օտարների հետ մասնակցել էր Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի ղեկավարած ջոկատներից մեկի գործողություններին եւ ինքն էլ պարգեւատրվել Ֆրանսիայի մեծագույն «պատվո ...
Արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատների ու հյուպատոսությունների վերաբերյալ տեղեկություններն արդեն հասանելի են Հայաստանից արտերկիր մեկնածՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար: Արտերկիր ժամանելուց հետո այդ երկրի բջջային ցանցում գրանցվելուն պեսՙ բաժանորդն ստանում է SMS (կարճ հաղորդագրություն) անվճար ծանուցում, որտեղ նշված է տվյալ երկրում ՀՀ դեսպանատան կամ հյուպատոսության կայքէջերն ու ԱԳՆ թեժ գծի հեռախոսահամարը: