RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018



Տեղադրվել է` 2018-08-16 01:31:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5760, Տպվել է` 725, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՊԱԳԱՆ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Արցախի Հանրապետությունում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում հիդրոէլեկտրակայանների նախագծման եւ կառուցման համար: Այն կարեւոր նշանակություն ունի տնտեսության հետագա զարգացման տեսակետից:

Ներկայումս Արցախում շահագործվում են 16 հիդրոէլեկտրակայաններ,այդ թվում Սարսանգի ՀԷԿ-ը 50ՄՎտ հզորությամբ եւ 15 այլ ՀԷԿ-եր 52ՄՎտ գումարային հզորությամբ: Միայն 2017 թվականին շահագործման է հանձնվել երկու ՀԷԿ: Միայն «Ջերմաջուր» Հէկ-ի հզորությունը կազմում է ավելի քան 10 ՄՎտ:

Աշխատանքներ են տարվում եւս 8 ՀԷԿ-եր կառուցելու համար: Միայն 2017 թվականի առաջին եռամսյակում Արցախում արտադրվել է 83 միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրելու համար հարկավոր կլիներ օգտագործել մոտ 25 հազար խորանարդ մետր բնական գազ, շրջակա միջավայր արտանետել ազոտի եւ ծծմբի օքսիդներ:

Շահագործման է հանձնվել երկրորդ բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գիծը, որը իրար է միացնում Սոթք-Հաթերք ենթակայանները:

«Արցախէներգո» ՓԲԸ-ն լորջ աշխատանքներ է կատարում էներգետիկայի զարգացման ուղղությամբ: 2015թ. համեմատ ավելացել է առաքված էլեկտրաէներգիայի քանակը, ինչպես նաեւ բաժանորդների թիվը:Բաշխիչ ցանցերում փաստացի կորուստները նվազել են 0.3 տոկոսով :

2016 թվականի ընթացքում «Արցախէներգո» ՓԲԸ կողմից առաքված էլեկտրական էներգիայի քանակությունը կազմել է 299 միլիոն ԿՎտժ:

Հարկ է նշել, որ մինչեւ 1920 թվականը Արցախում գործող միակ հիդրոէլեկտրակայանը գտնվում էր Շուշի քաղաքի մոտ: Այն ուներ մոտ 30 ԿՎտ էլեկտրական հզորություն:

Մեր կողմից կատարված գիտական ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ կարող ենք տնտեսել վառելիք եւ լուծել էներգետիկ հիմնահարցեր,եթե Ստեփանակերտ քաղաքում կառուցենք միջին հզորության շոգեգազային էլեկտրակայան: Այն հնարավորություն կտա միաժամանակ արտադրել ինչպես էլեկտրական, այնպես էլ ջերմային էներգիա շենքերի ջեռուցման եւ տաք ջրամատակարարման համար:Արդյունքում կունենանք վառելիքի խնայողություն:

Նկար 1. «Թրղի-1» ՓՀԷԿ-ի սարքավորումները, Մարտակերտի շրջան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ