RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018



Տեղադրվել է` 2018-08-16 01:31:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 5464, Տպվել է` 724, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԵՎ ԱԳՆ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

SMS ծանուցումներ ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ ռոումինգից օգտվող բաժանորդներին

Արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատների ու հյուպատոսությունների վերաբերյալ տեղեկություններն արդեն հասանելի են Հայաստանից արտերկիր մեկնածՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար: Արտերկիր ժամանելուց հետո այդ երկրի բջջային ցանցում գրանցվելուն պեսՙ բաժանորդն ստանում է SMS (կարճ հաղորդագրություն) անվճար ծանուցում, որտեղ նշված է տվյալ երկրում ՀՀ դեսպանատան կամ հյուպատոսության կայքէջերն ու ԱԳՆ թեժ գծի հեռախոսահամարը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում գործող դեռեւս միակ օպերատորն է, որ մատուցում է այսպիսի ծառայություն: Ծառայությունը գործարկվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ եւ նպատակ ունի արտերկիր մեկնող ՀՀ քաղաքացիներին իրազեկել ՀՀ դիվանագիտական առաքելությունների գտնվելու վայրի եւ կոնտակտային տվյալների վերաբերյալ, ինչը հատկապես կարեւոր է տվյալ երկրում արտակարգ իրավիճակների դեպքում արագ կապ հաստատելու տեսանկյունից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջազգային ռոումինգի ծառայություններ է մատուցում աշխարհի շուրջ 200 երկրումՙ 564 ռոումինգ գործընկերների ցանցերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ