Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վաղը Մոսկվա մեկնելը- քիչ էր մնում ասեիՙ կանչվելը- պատմական վատ հիշողություններ կարող է արթնացնել մեր ժողովրդի պատմությանը ծանոթ յուրաքանչյուր անձի մտքում: Արեւելք-Արեւմուտք պայքարի, այժմ ի դեմս Ռուսաստան-Մ. Նահանգներ սրված հակամարտության հետզհետե ավելի վտանգավոր դրսեւորումները իրենց զգացնել են տալիս նաեւ մեր հողում եւ, մեկ անգամ եւս, մեզ դնում ...
Գերմանական dpa լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ինտերնետային ամենածանոթ արժույթըՙ բիթքոյնը շարունակում է անկում գրանցել: Սկզբում 1 բիթքոյնի արժեքը գերազանցում էր 20 000 ԱՄՆ դոլարը, բայց, վերջին ամիսների դիտարկումը եզրակացնել է տալիս, որ սույն կրիպտոարժույթը շարունակական արժեզրկում է գրանցում: Չորեքշաբթի բիթքոյնն արդեն մինչեւ 7 տոկոս արժեզրկվել է, երեկՙ հինգշաբթի, Բիթստեմպ ...
Սկսված բարդ աշնան բազմաշերտ իրադարձություններից, որոնցից յուրաքանչյուրը էաբար ազդում է մեր կյանքի վրա (անկախ այն բանից` բացասական թե դրական ազդեցություն է դա)` այս անգամ հարկ համարեցինք կանգ առնել սեպտեմբերի 8-ին կայանալիք Փաշինյան -Պուտին հանդիպման եւ ընտրակաշառքն ու ընտրական շրջանում բարեգործությունը քրեականացնող օրենսդրական փաթեթի վրա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին կբանակցեն Մոսկվայում: Այդ մասին հայկական լրատվամիջոցներին հայտնել է ինքըՙ Փաշինյանը , իսկ հետո նույնը հաստատել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը : ՀՀ վարչապետի ռուսաստանյան այցը երրորդը կլինի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ...
Անցյալ հինգշաբթիՙ օգոստոսի 30-ին, երբ մեր թերթը տպարան էինք հանձնում, համոզված էի, որ նույն օրը նախատեսվածՙ Բեռլինում ՀՀ դեսպանի հետ կանցլեր Մերկելի այցն ամփոփող մեր հետաձգված հարցազրույցը կներկայացնենք այսօրվա համարում, առավել ընդգրկուն հարցերով: Ավաղ, այն ոչ թե հետաձգվեց, այլՙ նպատակահարմար չհամարվեց բավարարելՙ Հայաստանի ԱԳՆ-ի տարօրինակ պատճառաբանությամբ, այն էՙ «Առավոտ» թերթը ...
Առաջիկա սեպտեմբերի 15-ին Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանի «Taper» դահլիճում ներկայացվելու են որոշակի տեսարաններ Վիլյամ Սարոյանի մինչ օրս չհրատարակված պիեսներից, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Երեւանի քաղաքապետիՙ ՔՊ-ի թեկնածուն, ինչպես գիտենք, դերասան Հայկ Մարությանն է, ով հանրությանն առավելապես հայտնի է որպես «Կարգին Հայկո»: Իhարկե, դերասան բառը գրելով Հայկ անվան կողքինՙ արդեն իսկ մեծ պատիվ եմ անում նրան եւ ներողություն խնդրում հայ բեմի վարպետներից:
Գերմանացի արգասավոր դրամատուրգ Բերթոլդ Բրեխտի այլաբանական հայտնի պիեսներից մեկը կոչվում է «Կովկասյան կավճե բոլորակը» (The Caucasian Chalk Circle), որի գործողությունները տեղի են ունենում Վրաստանում: Դրանում գործող գլխավոր անձինք մի գյուղացի աղջիկ է, որը ծառայում է կառավարչի կնոջըՙ Գրուշոյին եւ մի դատավորՙ Ազդակը: Մյուս երկուսը փորձելու են նրանց փրկել կախարդական կավճե ...
New Scientist հեղինակավոր ամսագիրը համաշխարհային գիտության կարեւորագույն նորույթների շարքում անդրադարձել է Վահագն Գուրզադյանի եւ Ամուր Մարգարյանի (Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, ԵՊՀ) հետազոտությանը: https://www.newscientist.com/article/2176393-hidh-speed-electrons-prove-einstein-was-right-about-the-speed-of-light/
Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Յուրի Խաչատուրովի հարցը բացառապես Հայաստանի ներքին գործն է եւ, ասենք, Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Էրլան Աբդիլդաեւը իրավունք չունի որեւէ մտահոգություն հայտնել փաստի առնչությամբ, որ Խաչատուրովի դեմ քրեական գործ կա բացված, ոչ թե չարաչար սխալվում են կամ քաղաքականությունից բան չեն հասկանում, այլեւ չգիտեն երկու պարզ ...
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը չորեքշաբթի արել է վերջին ժամանակների ամենակարեւոր հայտարարությունը: Ամփոփելով իր աշխատաքի 100 օրըՙ պարոն Սանասարյանն ասել է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո էլ են գողացել: Չէ, այլ հարց է, որ մենք մինչեւ թավշյա հեղափոխությունն էլ գիտեինք, որ որեւէ հեղափոխությունից հետո որեւէ երկրում գողությունը չի դադարում, ...
Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը օգոստոսի 31-ին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում լոռեցու անկեղծությամբ միանգամայն իրավացիորեն հայտարարում էր, թե ներկա քաղաքական իրադրության մեջ մեր պետության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրը... ներհասարակական համերաշխության հաստատումն է:
Երկու շաբաթ առաջ երկու դյուժին սիրուհիների հետ Հայաստան էր ժամանել Դեն Բիլզերյանը: Թե ի՞նչ հրճվանքով ու զգացմունքայնությամբ նրան դիմավորեց ժողովուրդը, հնարավոր չէ նկարագրել, եթե, իհարկե, զգալի գրական տաղանդ չունես եւ արկածային վեպեր գրելու ունակ չես: Բայց քանի որ ես գրական տաղանդ չունեմ, արակածային վեպեր էլ, ճիշտն ասած, այնքան շատ չեմ ...
Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգություն է առաջացում Հայաստանի այդ նախագածով շահագրգիռ կամ դրա դեմ պայքարող շրջանակների մոտ: Այս թեմայով արդեն իրենց կարծիքն են արտահայտել բնապահպանական խնդիրներով զբաղվող հ/կ-ները, կառավարությունը, միջազգային տարբեր կառույցեր եւ նույնիսկ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը: Տարաբնույթ շահերի բախումը հանգեցնում է նրան, որ այս հարցը ոչ միայն միջազգայնացվում է, ...
Հոդվածագիրը, որն առաջին անգամն է ստորագրում մեր թերթում, Իրանից է, սակայն հաճախ է լինում Հայաստանում: Համենայնդեպս քաջածանոթ է հայրենական մեր իրականությանը եւ հետեւողականՙ իր դիտարկումներում: Մեզ հետաքրքրում է, կարծում ենքՙ նաեւ ընթերցողին, հատկապես հոդվածագրի դիտակետըՙ տարածաշրջանում հայկական վերջին զարգացումները մեր հարեւան երկրից դիտարկելու, որին սովորաբար քիչ ենք հանդիպում, ինչը գտնում ...
Ֆրանսիայում գործող Սաթէ-Աթրը թատերական միությունը ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ Հայաստանում կներկայացնի Յասմինա Ռեզայի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում «Սաթէ-Աթրը» թատերական միությունը նպատակ ունի հայ ընթերցողին եւ հանդիսատեսին ճանաչելի դարձնել ֆրանսիացի ժամանակակից նշանավոր դրամատուրգ Յասմինա Ռեզայի թատրոնն ու ստեղծագործությունները: Ռեզան աշխարհում ...
Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած եւ արդեն իսկ բեսթսելեր դարձած ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքն հայերեն լեզվով արդեն հնարավորություն ունի կարդալու հայ հանրությունը: Գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է, իսկ թարգմանիչներըՙ Ալինա ...
Հաց համարվող սննդատեսակն իր բարձր սննդարարության, գերազանց համային հատկությունների, լավ յուրացվելու եւ հագեցնելու, պատրաստման դյուրինության ու էժանության շնորհիվ երկիր մոլորակի չորս կողմերում ստացել է լայն տարածում: Հատկապես ցորենի տարբեր տեսակների ալյուրից պատրաստված հացն առատորեն պարունակում է սպիտակուցներ ու ածխաջրեր, հանքային նյութեր ու վիտամիններ, բջջանյութեր: Ասվածը պարզ հանրագիտարանային իրողություն է, որոնց ...
ՄԱԿ-ը կկարողանա Սիրիայի վերականգնման աշխատանքներին մասնակցել միայն այն բանից հետո, երբ երկրում տեղի կունենա իշխանափոխություն: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի քարտուղարության գաղտնի կարգադրագրում: Այդ փաստաթղթի գոյության մասին հայտնի է դարձել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից: Նախարարը ՄԱԿ-ից պահանջել է բացատրություն տալ, թե ինչու նման հարցերը ներքին ...
Հեղափոխություն ապրած նոր Հայաստանում անգամ ուսումնական տարվա առաջին օրն էր ստանդարտից դուրս: Օրացույցը երեխաներին դուխով դպրոց հրավիրեց ոչ թե սեպտեմբերի 1-ին, այլ 3-ին: Իրավիճակ է փոխվել, օրացույցն էլ պիտի դա ընդուներ ու իր կողմից երկու օրով ամառային արձակուրդը երկարացրեց: Եվ քանի որ կրթության եւ գիտության նախարարն էլ իր հերթին էր ...