Իրավացի էին այն մարդիկ, ովքեր ժամանակին, երբ խորհրդարանում քննարկվում-ընդունվում էր նոր կամ նորացված Սահմանադրության նախագիծը, զգուշացնում էին դրա վտանգավոր հետեւանքներից: Նրանց մտավախության թիրախը իշխանության տարբեր թեւերի միջեւ հակակշիռների սկզբունքի խախտման, վարչապետի իրավասություններիՙ խորհրդարանի նկատմամբ գերազանցման փաստերն էին: Ու մինչ Հանրապետական կուսակցությունը առարկողներին փորձում էր լռեցնել պետական համակարգի իբր եվրոպականացմամբ, իսկ ...
Հոկտեմբերի 14-ին Բեռլինի Կոնցերտհաուսում կպատվեն գերմանական Opus Klassik մրցանակաբաշխության հաղթողներին, որոնց մեջ Վիեննայում բնակվող մեր տաղանդավոր Էմանուել Ճգնավորյանն է: Տարվա երիտասարդ ջութակահար անվանակարգում հաղթող է ճանաչվել նրա Solo ալբոմը: Տարվա կամերային կատարումՙ 20- 21- րդ դարի երաժշտություն անվանակարգում հաղթող է համարվել դաշնակահարներ Մարթա Արգերիխի ...
Հայաստանը առաջին երկիրը չէ, որտեղ տեղի է ունենում իշխանափոխություն հեղափոխություն անվան տակ: Արդյոք այն կարելի է կոչել հեղափոխություն, թե՞ միայն կարող ենք խոսել հեղաշրջման մասին, սա քաղաքագիտական հարց է, որի պատասխանը որպես կանոն տալիս է պատմությունը, իսկ այդ պատասխանի տրամաբանությունը կախված է այն հարցից, թե արդյոք այդ գործընթացները հաջողվեցին, թե՞ ...
Գերմանական լրատվամիջոցներում Անգելա Մերկելի Հարավկովկասյան այցի լուսաբանմանը վերածանոթանալիս համոզվեցինք, որ մի կարեւոր դիտարկում պատշաճ ուշադրությամբ չենք առանձնացրել: Գերմանացի մեր գործընկերները, բնականաբար, քննադատության ամենամեծ բաժինն ուղղել էին Ադրբեջանին, որի «բռնակալ նախագահը ոտնահարում է մարդու իրավունքները, լրագրողներին զրկում խոսքի ազատությունից, բանտարկում, սպանում»: Որոշ լրագրողներ չէին վարանել կտրուկ ձեւակերպել, թե Մերկելի 3-օրյա այցի ...
Վերոնշյալ խորագրի հարցին ամերիկյան «The Daily Caller» պարբերականում պատասխանում է Լեքսինգտոն ինստիտուտի արտահաստիքային ավագ դասախոս եւ Եվրոպայում, Եվրասիայում եւ Մերձավոր Արեւելքում ազգային անվտանգության հարցերի մասնագետ դոկտ. Թեոդոր Կարաշիկը (Theodore Karasik), որ ժամանակին աշխատակցել է նաեւ «RAND» կորպորացիային: Ստորեւ հակիրճ բովանդակությունը այդ հոդվածի, որից դուրս են մնացել միայն մեր ընթերցողներին արդեն ...
Համաշխարհային թենիսի աստղ զուիցերիացի Ռոժէ Ֆետերէր, իր շատ մը բարեսիրական ծրագիրներուն կողքին, 13.5 միլիոն տոլար տրամադրած է Ափրիկէի մէջ 81 դպրոց բանալու համար... Թէեւ մայրը Հարաւային Ափրիկէ ծնած է, սակայն ինք ոչ ափրիկեան քաղաքացիութիւն ունի, ոչ ալ որեւէ արիւնակցական կապ ափրիկեցիներու հետ, բայց Ափրիկէի մէջ դպրոցներ կը բանայ, որպէսզի Սեւ ...
Գյումրու ավարտվող ամռան ու աշնանամուտի համապատկերում իշխողը ճանապարհաշինարարների քանդած հատկապես կենտրոնական փողոցներն ու մայթերն են եւ դրանց նորոգման ընթացող աշխատանքները: Այս վերջիններս են պատճառը, որ քաղաքի բնակիչները սովորականի պես չեն բողոքում ստեղծված անհարմարություններից, որոնք այս պարագայում ժամանակավոր են:
Իշխանափոխությունից հետո մեր քաղաքացիների (այդ թվում եւ իմ) ոչ բոլոր ցանկություններն էին, որ կատարվեցին: Եվ դա նորմալ է, քանի որ ոչ մի իշխանություն, որքան էլՙ լավը լինի, ի զորու չէ բավարարել իր քաղաքացիների պահանջները, որովհետեւ, ինչպես պատմությունն է ցույց տալիս, քաղաքացին ղեկավարի հետ զրույցում միշտ մատնանշում է իր իրավունքները, մոռանալովՙ ...
Մարդկության խղճի վրա մեկ անգամ եւս ծանրանում է այն փաստը, որ ցեղասպանությունը քաղաքական նպատակահարմարությանը պատանդ չդարձնելու գործընթացը հաջողությամբ չի պսակվում: Արդի ժամանակներում ցեղասպանությունը հարմար միջոց կամ գործիք է դարձել բնաջնջելու բնիկ ժողովուրդներին, տիրանալու նրանց բնակեցրած տարածքին, ունեցվածքին եւ հարստությանը, հատկապես երբ քաղաքական պայմաններն, իրենց հերթին, թույլ են տալիս նման հանցագործություն ...
Կրեմլում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ ամենահաճախը հնչել է «հարաբերություն» բառը: Կոնկրետՙ 25 անգամ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը արտասանել ենՙ «հարաբերություն», ընդ որումՙ 20 անգամ դա արել է Փաշինյանը: Ընդ որում, ամեն անգամ հարաբերություն բառն ասելիսՙ ՀՀ վարչապետը դիմացը կիրառել է որեւէ ածական-որոշիչ, օրինակՙ «փայլուն», «առանց անլուծելի խնդիրների», ...
Սեպտեմբերի 15-ից հետո Հայաստանում քրեական բացահայտումներն ու հոգեբանական նվաստացումները նոր թափ են ստանալու: Բանն այն է, որ հենց վաղվանից Վրաստանը փակում է Ռուսաստանիցՙ Հայաստան ներկվող ցորենի վերգետնյա ճանապարհը, այսինքն այն բեռնատարները, որոնցով Հայաստան ռուսական ցորեն էր բերվում, այլեւս չեն աշխատելու: Թբիլիսին, որպես այլընտրանք, առաջարկում է, օրինակ, ծովային ճանապարհը. չի բացառվում, ...
Իսկ երկրում այդքան ասֆալտ կա՞, նկատի ունեմՙ փռված, որպեսզի օլիգարխներին ու նրանց թիկնապահներին պառկեցնենք վրան, ավելի ճիշտՙ պառկեցնեն, քանի որ դրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, չնայած, եթե հաշվի առնենք այն համակրանքն ու սերը, որ մենք սկսել ենք տածել դեպի այս երկու կառույցներըՙ լավ էլ մենք: Օրինակ, եթե Իջեւանի ...
Սեպտեմբերի 7-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահութեամբ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ հանդիսութիւն` նուիրուած Լիբանանի «Սուրբ Էջմիածնի կրօնասէր տիկնանց համախմբմանը»: Համախմբման 75 անդամներ հրաւէրով Ամենայն հայոց կաթողիկոսիՙ Լիբանանից, ԱՄՆ-ից եւ Կանադայից օրեր առաջ ժամանել էին Մայր աթոռ:
Լոս Անջելեսում 2017-ից գործող «Մշակութային ազդեցություն հիմնադրամի» (Cultural Impact Foundation) տնօրենների վարչությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 7-ին Հոլիվուդի «Տաղլյան» կենտրոնում տեղի է ունեցել հիմնադրամի գործունեության հանդիսավոր բացման երեկույթը, որի ընթացքում երկու ծրագիր է ներկայացվել չորս անգամ «Էմմի» մրցանակակիր ֆիլմարտադրիչ Բարեդ Մարոնյանին: Առաջինը կոչվում է «Տիտանիկի սերը», որը վավերագրական ֆիլմ պետք ...
Բոլոր անոնք, որոնք քաղաքականութեան կրկէսը կը մտնեն, բարիք կը գործեն իրենք իրենց անձին, շրջապատին եւ համայն մարդկութեան, եթէ աշակերտեն իրենցմէ առաջ այդ կրկէսէն անցած մարդոց:
Սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նիկոլ Փաշինյանը, մոսկովյան հեռուստաալիքներից մեկի լրագրողուհուն տված հարցազրույցում, ըստ իսՙ բավական խելացի բացատրեց, թե ինչո՞ւ Հայաստանի վերջին հեղափոխությունը չի կարելի գունավոր անվանել, այլ պիտի կոչել թավշյա՛: Ըստ մեր վարչապետի, գունավոր հեղափոխությունները աշխարհաքաղաքական ենթատեքստ են ունենում, իսկ մեր հեղափոխությունը բացառապես ներհայաստանյա՛ն երեւույթ էր: Աշխարհաքաղաքական դրդապատճառներ ...
Ոչ երանի նրան, ով թավշյա հեղափոխության միջով անցած նոր Հայաստանում քաղաքական կողմնորոշում չունի, ամեն օր վերլուծում է երկրում տիրող իրավիճակը, ծանրութեթեւ է անում, բայց այդպես էլ քաղաքական հայացքներում չի կողմնորոշվում: Որովհետեւ երբ նախկինում երկիրդ ու հասարակությունդ բաժանված էին ՀՀԿ-ականների ու ոչ ՀՀԿ-ականների, սկզբունքներիդ հարցում կողմնորոշվելը հեշտ էր: Իսկ հիմա, երբ ...
Լոնդոնյան Հեդդոն հրատարակչատունը օգոստոսին լույս է ընծայել լոնդոնահայ վիպասան Սերժ Մոմճյանի «Ուղեւորություն դեպի Հայաստան: Սփյուռքահայի ճանապարհորդությունը դեպի անցյալն ու ներկան» խորագրով նոր գիրքը, որը պատմում է իր անցյալը բացահայտելու ամերիկահայ մի լրագրողի անցած ուղու մասին: Հայկ Պետրոսյանը երեսունամյակն անց միայն զգում է ինքնությունը բացահայտելու կարիքը եւ ...
Հեռավոր Արեւելքում գոյանում է ուժի նոր կենտրոն. Չինաստանի հետ ռազմավարական մերձեցումը եւ համատեղ զորավարժությունները դարձել են դեպի Արեւելք Կրեմլի վաղուց հռչակած շրջադարձի դրսեւորումը: Ինչպես նշում են արեւմտյան լրատվամիջոցները, դա ԱՄՆ-ին հասցեգրված ուղերձ է: Սակայն, չնայած միմյանց թեւ ու թիկունք կանգնելու Մոսկվայի եւ Պեկինի խոստումներին, չպետք է մոռանալ, որ Ռուսաստանն ու ...
Հայաստանի տարածքում օդերեւութաբանական առաջին չափումները կազմակերպվել են 1843 թվին Ալեքսանդրապոլում (ներկայումս` Գյումրի), իսկ Երեւան քաղաքում `1844-45թթ.:Հետագայում Երեւանում իրականացվել են արտաքին օդի ջերմաստիճանի եւ ճնշման, քամու արագության, ուղղության, տեղումների եւ այլ պարամետրերի դիտարկումներ: Նմանատիպ անկանոն դիտարկումներ իրականացվել են նաեւ 1873-75թթ.: Միայն 1885 թվին է Երեւանի կենտրոնում կազմակերպվել առաջին օդերեւութաբանական կայանը` հիմք ...
Անցած հուլիսին Իտալիայի Սան Մինիատո քաղաքում (ի դեպ, անվանված ի պատիվ մ. թ. 3-րդ դարում ապրած հայազգի սուրբ Մինասի) տեղի ունեցած 72-րդ թատերական փառատոնում ներկայացվել է «Նարեկ. մի հայկական բանաստեղծություն» բեմադրությունը, որը Երեւանի Փոքր թատրոնի եւ իտալական «Վերսիլիադանցա» պարային թատերախմբի համատեղ նախագիծն է: Ներկայացման գաղափարի հեղինակը ...
Երբ սեպտեմբերի սկզբներին, բառացիորեն Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարների թեհրանյան հանդիպման նախօրեին, թուրքական բավական հայտնի Sozcu թերթի մեկնաբան Զեյնաբ Գյուրջանլին հաղորդեց, որ Անկարայում լուրեր են պտտվում Նախիջեւանում ռազմակայանի բացման մասին, անմիջապես ծագեցին բազմաթիվ հարցեր:
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը օրերս հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին կայցելի Բաքու: Այդ տեղեկությունը հաստատեց ՌԴ նախագահի միջազգային գործերի գծով օգնական Յուրի Ուշակովը :
ՀՍՍՀ Մեծամոր բնակավայրում գտնվող ատոմային էլեկտրակայանի նախագծումը մշակվել է Հայաստանի Հանրապետության հռչակումից երկու տասնամյակ եւ ավելի տարիներ առաջՙ 1969 թվականին: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականին, երկրորդըՙ 1980-ին, երբ բրեժնեւյան կառավարման հանգիստ տարիներ էին: Առերեւույթ, պարզվում է, քանզի ընթերցելով նշանավոր գիտնական եւ պետական գործիչ Ֆադեյ Սարգսյանի ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» դարձյալ տուն են կառուցում: Գարնանը քննարկված եւ համատեղ որոշմամբ ստորագրված պայմանագրի տեսանելի արդյունքը տանիքով ապահովված ընտանիքներն են լինելու: Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագիրն ընթացքի մեջ է, շինարարական աշխատանքներին կամավորագրված աշխատակիցների ջանքերըՙ վճռական:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման եւ սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաեւ երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի Նորշեն գյուղի ավագ դասարանի աշակերտները:
Անդրադառնալով ՎիվաՍել-ՄՏՍ-ի վերջին հրապարակման վերաբերյալ սոց. ցանցերում արված բազմաթիվ մեկնաբանություններին եւ հարցադրումներինՙ հայտնում ենք հետեւյալը.