RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018



Տեղադրվել է` 2018-09-16 18:33:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 4048, Տպվել է` 530, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ ԻՏԱԼԱԿԱՆ ԱՐԴԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԵՎ ԿԻՆՈՅՈՒՄ

Ա. Բ.

Անցած հուլիսին Իտալիայի Սան Մինիատո քաղաքում (ի դեպ, անվանված ի պատիվ մ. թ. 3-րդ դարում ապրած հայազգի սուրբ Մինասի) տեղի ունեցած 72-րդ թատերական փառատոնում ներկայացվել է «Նարեկ. մի հայկական բանաստեղծություն» բեմադրությունը, որը Երեւանի Փոքր թատրոնի եւ իտալական «Վերսիլիադանցա» պարային թատերախմբի համատեղ նախագիծն է: Ներկայացման գաղափարի հեղինակը եւ բեմադրիչը Վահան Բադալյանն է, պարադիրըՙ Անջելա Տոռիանի Էվանջելիստին : Բեմադրությանը մասնակցել են հայ եւ իտալացի արտիստներ: Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութիւնից» հատվածները հնչել են Լեւոն արք. Զեքիյանի իտալերեն թարգմանությամբ: Փառատոնի շրջանակներում կայացել է նաեւ «Իմ անուշ Հայաստանից» վերտառությամբ ցուցահանդես, որը կազմակերպել էր լուսանկարիչ եւ հրատարակիչ Անդրեա Ուլիվին :

Անցյալ ամառ Իտալիայում կայացել է նաեւ Սիմոնե Սպադայի «Հյուրանոց «Գագարին» խաղարկային լիամետրաժ կատակերգական կինոնկարի առաջնախաղը: Ֆիլմի հերոսներն իտալացի կինոգործիչներ են, որոնք գալիս են ձմեռային Հայաստանՙ կինոնկար նկարահանելուՙ առանց իմանալու, թե ինչ է սպասվում այդ անծանոթ երկրում իրենցից յուրաքանչյուրին: Ֆիլմի նկարահանումները կատարվել են Սեւանա լճի ափին: Հատկանշական է նաեւ, որ կինոնկարի ազդագրին առկա է «Բարի գալուստ Հայաստան» մակագրությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ