ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՌԱԿ Կենտրոնական վարչությունը ցավով տեղեկացավ ՌԱԿ Գորիսի ակումբի ատենապետ, ՌԱԿ Կենտրոնական վարչության նախկին անդամ Վրույր Էդիկի Ստեփանյանի անժամանակ մահվան մասին: Վրույր Ստեփանյանը 44 տարեկան էր եւ կյանքի մեծ մասը նվիրել էր կուսակցական գործունեությանը, ՌԱԿ գաղափարախոսության տարածմանը: ՌԱԿ Կենտրոնական վարչությունը եւ Գերագույն խորհուրդը խորը ցավակցություն են հայտնում Վրույր Ստեփանյանի ընտանիքին եւ հարազատներին: |