«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 09-05-2019
| | Տեղադրվել է` 2019-05-09 03:38:21 (GMT +04:00) | Ընթերցված է` 3838, Տպվել է` 236, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ՊՈՒՏԻՆՆ ԱՇՆԱՆԸ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կայցելի Հայաստան: Կգա ոչ միայն ՌԴ նախագահը, այլեւՙ ԵԱՏՄ ղեկավարները, մասնակցելու Երեւանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին: Լուրի աղբյուրը Հայաստանի վարչապետն է, որն ավելի վաղ Պուտինին հրավիրել էր Հայաստան: Երեւանում ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպումները կարեւոր հարթակ կարող են դառնալ` մեր խնդիրներն առաջ տանելու համար, այդ հանդիպումներին պետք է լրջորեն նախապատրաստվել` ԵԱՏՄ-Հայաստան համագործակցության բազմաթիվ տեխնիկական խնդիրներն առաջ քաշելու համար: | | | |
|
| |