Դեմոկրատիան, ժողովրդավարությունը կամ ռամկավարությունը- ինչ անուն ուզում եք տվեք- վերջնահաշվարկում հիմնված է հասարակական փոխզիջման, կոմպրոմիսի սկզբունքի վրա: Փոխզիջումՙ հասարակական տարբեր խավերի, դասակարգերի, ազգությունների, կրոնական տարբեր խմբերի, կուսակցությունների ու քաղաքական շարժումների միջեւ, փոխզիջումՙ իշխանության տարբեր թեւերի եւ օղակների միջեւ: Եվ այդ սկզբունքի յուրաքանչյուր անտեսում բերում է դեմոկրատական կառույցի խախտման, ընդհուպՙ հասարակական ...
Մինչ հասարակության շրջանում քննադատության է արժանանում հայկական նոր 5000 դրամանոց թղթադրամը, 50.000-ը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամներից մեկը, որի վրա պատկերված են Արարատը, Խոր Վիրապի վանքը եւ Գրիգոր Լուսավորիչը: Ներկայացված անվանակարգում 15 տարբեր թղթադրամներից «Bank Note of the Year Award 2018»-ի հաղթող է ճանաչվել 10 կանադական դոլար թղթադրամը: Բացի հայկական ...
«Ազգ»ի նախորդ համարում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի զարգացնանը, այդ զարգացումը պայմանավորել էի Նիկոլ Փաշինյանի գլխավորած «թավշյա հեղափոխությամբ», որը Հայաստանին դուրս է բերել մեկուսացումից եւ նպաստել է նրա միջազգային հեղինակության աճին: Զարգացման պարագայում խոսքը վերաբերում էր նախագահ Էմանուել Մակրոնի «Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Ցեղասպանության զոհերի հիշատակման ազգային օր» հռչակելու ապրիլի ...
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը 2019 թ. ապրիլի 22-ին դատական կազմի անդամների (նախագահողՙ Ռ. Հակոբյան) միաձայնությամբ ընդունած N ԴԴ6-Ե-3294 վճռով փաստորեն վերջ դրեց իր խարդախություններով լիբանանահայությանը հայտնի Սեւակ Հաճի Հակոբյանի ինքնարդարացման տվայտանքներին:
Ռուսիոյ Մեծն Պետրոս ցարի երազանքը «Միջերկրականի տաք ջուրերուն» հասնելու, իրականութիւն դարձաւ, երբ, վերջերս, Սուրիոյ հետ կնքուած համաձայնութեամբՙ Թարթուսի նաւահանգիստը 49 տարի վարձու առնելով, թէեւ շատ առաջ ռուսերը առած էին ծովուն հոտը, երբ Եգիպտոս եւ Սուրիա նախընտրեցին սովետներու կողմը թեքուիլ, քանի որ Ամերիկան արաբներու թշնամիՙ Իսրայէլի հովանաւորն էր, իսկ վերջինս անընդհատ ...
«Ազգ»ի նախորդ համարում անդրադարձել էի ապրիլի 24- ին Քյոլնի Մայր տաճարի, Վիլհելմ Երկրորդ կայսեր հարեւանությամբ անիվների վրա տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերիՙ Քյոլնի իշխանությունների կողմից չարտոնված հուշարձանի շուրջ հիշատակի արարողությանը, որ ընդհատվել էր ամպրոպի, ուժեղ քամու, հորդ անձրեւի պատճառով: Սա գրել էիՙ առանց մտաբերելու, որ փոթորիկն այդ ահագնացավ մոտավորապես ժամը 19. ...
«Ազգ» թերթի նախորդ համարում` «Ասացե՛ք, փոքրիկ դսեղցու կյանքը փոխվելո՞ւ է» վերտառությամբ հոդվածով անդրադարձել էի «Քաղաքացու օրվան»: Անցյալ շաբաթ նշեցինք այդ «քաղաքացու օր» կոչվածը: Կներեք, որ փչացնում եմ ոմանց տոնը, բայց ես իմ հիշյալ հոդվածում ոչ մի բառով չէի վրիպել:
Հետհեղափոխական Հայաստանում ամեն փոփոխություն ներկայացվում է որպես հեղափոխություն: Հենց այս տրամաբանությամբ էլ հայտարարվեց, որ Հայաստանում թավշյա հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը:
Ապրիլ ամիսը բելգիահայերի համար հուզականության, վստահությունից մինչեւ հուսախաբության, դառնության մի նոր փուլ վերապրելու փորձություններով էր շաղախվել: Մինչ հայ համայնքը պատրաստվում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո արարողություններին, ի հայտ եկավ, որ Բելգիայի ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քվեարկելու ցեղասպանության ժխտողական ելույթներն արգելող օրենք: Այս մասին գրել էինք «Ազգ»- ի նախորդՙ ...
Երբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն օրերս խորհրդարանում պատասխանում էր լրագրողների հարցերին, ու լրագրողները նրան բաց չէին թողնում` Անանյանը մի պահ նեղսրտեց, թե` ինչ եք ուզում: Սկանդալ, հուշեց օպերատորերից մեկը: Այո, Հայաստանում այժմ գլխավոր գործող անձն ու քաղաքական-տնտեսական-բարոյական-իրավական-լրատվական գործիքը դարձել է սկանդալը (կներեք օտար բառի համար, բայց դա է լայնորեն համապատասխանում ...
«Ինտերֆաքս Ազերբայջանը» հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախագահությամբ անցկացվածՙ 2019 թվականի առաջին եռամսյակում սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին եւ առաջիկա խնդիրներին նվիրված նիստում, անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին` Ալիեւն ասել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Բաքվի սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է լուծվի ...
Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության Գիտահետազոտական ինստիտուտի եւ թուրքական ASELSAN ընկերության համատեղ ջանքերով ստեղծված լազերային թիրախավորմամբ ավիացիոն ռումբի իներտային տարբերակը պատրաստ է փորձարկումների համար: Այդ մասին AzeriDefence-ին հայտնել են Ստամբուլում անցկացվող DEF-2019 ցուցահանդեսին մասնակցող Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները: Արդեն պատրաստ է ռումբի առաջին նախատիպի երեք նմուշ: Ռումբի կորպուսը վերջերս ուղարկվել ...
Ադրբեջանից երեք նորություն ունեմ: Երկուսըՙ թարմ, մեկըՙ ոչ այնքան: Թարմերից սկսեմ: Ադրբեջանի վիճակագրական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Ռաֆիկ Սուլեյմանովը հայտարարել է, որ հանրապետությունում ավանակների թիվը նվազել է: Այս պահին Ադրբեջանում 28 հազար 40 ավանակ կա, սա այն դեպքում, երբ անցյալ տարի այդ ...
Առաջարկում եմ Երեւանում ի նշան հայ-ֆրանսիական անքակտելի բարեկամության կանգնեցնել Ժաննա դ՛Արկի արձանը: Հենց նրա, այլ ոչ թե ասենք Թշվառների հեղինակ Վիկտոր Հյուգոյի, քանի որ դ՛Արկը, մեռնելուց առաջ, վերջինը որ ասաց, հետեւյալն էրՙ Դըմփ-դըմփ-դըմփ. եւ քայլում են տղաները: Համաձայնեքՙ հիշարժան վերջին խոսք է, մանավանդ, որ Ժաննայի մահից հետո մինչեւ օրս աշխարհի ...
Ցեղասպանության ենթարկվելու կամ հայրենիք կորցնելու սարսափներին չենթարկված մարդկանց համար հեշտ է խորհուրդ տալ հայերին, որ «ներեն եւ մոռանան»: Բայց ցեղասպանությունը ձեւավորել է պատմությունն ու ապագան մեր ժողովրդի, որի համար կյանքը նույնը չի լինելու, նույնիսկ ամբողջական փոխհատուցման դեպքում: Ականավոր գրող Շահան Շահնուրը կոչ էր անում հայերին պայքարել ոչ միայն վերապրողների, այլեւ ...
Մտորումներից մինչեւ մտահոգություններ ձգվող մեր առօրյա վիճակը երկար թունել է հիշեցնում, որի վերջում անշուշտ լույս նշմարվում է: Կա նաեւ այն տարբերակը, ըստ որի հազիվ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում Աստծո յուրաքանչյուր առավոտ նույնքան Նապոլեոն է արթնանում: Մերօրյաՙ անշուշտ, ուր նրանցից յորաքանչյուրը երկիրը տնտեսապես կայացնելու իր տարբերակն ունի, յուրօրինակ կախարդական փայտիկը: ...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության խոսափող «Ենի շաֆաք» թերթը ապրիլի 24-ի համարի առաջին էջում զետեղել էր Հալեպում ահաբեկչական կառույց ստեղծելու սիրիահայերի, այսպես կոչված, նախաձեռնությանն առնչվող մի նյութ: Թուրքական թերթն այդ կառույցը գումարտակ էր անվանել, նշել էր, որ գումարտակի կազմում ընդգրված է 200 հայ «ահաբեկիչ», որին հովանավորում ...
Ասիկա խորագիրն է վերջերս` 24 Ապրիլ 2019-ին Հարվըրտ համալսարանի հրատարակութեամբ լոյս տեսած, 672 էջ հաշուող եւ ընդհանրապէս քրիստոնէական ջարդերուն անդրադարձող հատորի մը, որուն երկու հեղինակները հրեաներ են:
ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբըՙ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորական խմբի մասնակցությամբՙ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացրել են ավանդական դարձած ծաղկահավաք: Աշխատանքները շարունակվել են նաեւ հաջորդ օրըՙ ապրիլի 28-ին:
Ապրիլի 18-ին Մոսկովայի Կիեւյան փողոցում գտնվող «Vnukovo Village Park Hotel & Spa 4*» բարձրակարգ եւ շքեղ բանկետային համալիրի նույնքան շքեղ «Surikov hall» դահլիճում հանդիսավորությամբ նշվեց 20-րդ դարի ամենագաղտնի մարդկանցից մեկիՙ հայազգի ականավոր գիտնական, ԽՍՀՄ միջուկային կենտրոնի գլխավոր կոնստրուկտոր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան մրցանակի, երեք Ստալինյան մրցանակների, ԽՍՀՄ Պետական մրցանակի ...
Արդեն երկար ժամանակ է մեր հանրապետության կյանքը խիստ քաղաքականացված է: Այս օրերին եւս նույն վիճակում ենք: Այդ ամենում հստակ է մեկ բան. բոլորն անխտիր եւ բնականաբար ուզում են լավ ու երջանիկ ապրել, յուրաքանչյուրն իրեն համարում է բոլորից խելացի եւ փորձում է դասեր տալ մարդկանց, սովորեցնել լավ ապրելու բանաձեւը եւ դրան ...
Հաճելի է տեղեկանալ, որ ներկա իշխանությունները ձգտելով տեր լինել իրենց տված խոստումներին, բարձրացնում են տարբեր բնագավառներում աշխատողների աշխատավարձերը: Գնահատելի է նաեւ այն կարեւոր նախաձեռնությունը, որ սեպտեմբերից ուսուցիչների ռոճիկները եւս կբարձրանան: Չառանձնացնելով որեւէ բնագավառ, ուզում եմ սակայն հատուկ ընդգծել մանկավարժի դերակատարությունը ժողովրդին իր արմատներին, ազգային արժեքներին ու ժառանգական գենին հավատարիմ պահելու, ...
Հայտնի դարձան Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները: Քվեարկությանը մասնակցել էր քաղաքացիների շուրջ 60 տոկոսը: Ձայների բացարձակ մեծամասնությամբ (73 տոկոս, ընդդեմ գործող նախագահի օգտին քվեարկած 24,5 տոկոսի) հաղթանակ տարավ շոումեն Վլադիմիր Զելենսկին: Ոչ միայն Ուկրաինայում, այլեւ ողջ աշխարհում երբեւէ չէր եղել գործող նախագահի այսպիսի ջախջախիչ պարտություն: Պատճառը հիմնականում այն ...
Նախկինում երբեք չէի եղել Նյու Յորքում: Սակայն Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում իմ թռիչքին սպասելիս այնպիսի տպավորություն էր, որ շուտով կհայտնվեմ մի քաղաքում, որը շատ լավ գիտեմ:
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ մերժեցի եղբորս լողավազան գնալու առաջարկը: Ապրիլի 15-ն էր, հաջորդ առավոտյան պետք է ետ վերադառնայի Երեւան. դա նշանակում էր, որ մեկ երեկո է ինձ մնացել Փարիզը վերջին անգամ վայելելու համար, իսկ ահա լողավազան Երեւանում էլ կհասցնեմ այցելել: Ահա այս ամենի մասին մտածելովՙ բաժանվեցի եղբորիցս, որը ...
Իրանի արտգործնախարա ր Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը քննարկում է միջուկային զենքի չտարածման համաձայնագրից դուրս գալու հնարավորությունը: Այդ համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1970 թվականի մարտի 5-ին, 190 երկրի մասնակցությամբ, ըստ որում ԿԺԴՀ-ն, Հնդկաստանը, Պակիստանը, Հարավային Սուդանը չեն ստորագրել համաձայնագիրը: Զարիֆը հայտարարել է, որ համաձայնագրից ...
Մոսկվայում վստահ են, որ նավթարդյունահանման ժամանակաշրջանը կշարունակվի առնվազն եւս 50-70 տարի: Այդ մասին հայտարարում է ՌԴ կառավարությունը: Բայց դա կարող է լինել ճակատագրական սխալ, գրում է գերմանական Die Zeit թերթը:
Անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանի հաղորդմամբ (Արմինյն Միրոր-Սփեքթեյթր) Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ Բելմոնտի (Մասաչուսեթս) հանրային գրադարանը (տնօրենՙ Փիթըր Ստրուցիերո) հատուկ ցուցահանդես է կազմակերպել հայկական գրքերի, խտասկավառակների (CD) եւ թվային տեսասկավառակների (DVD): Մի խումբ ամերիկահայեր, որոնց թվում են լրատվության հեղինակը, Ժիրայր Հովսեփյանը, Լուսինե Գասպարյանը, Մարկ Մամիկոնյանը, Հիթեր Քրաֆյանը եւ Ջուդիթ Անանյան-Սառնոն, ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ծառայությունների որակի բարձրացման նպատակով համակարգերի վերազինմամբ եւ արդիականացմամբ պայմանավորվածՙ «Փոխիր ձայնդ», «Զանգ ընկերոջը», «Գիշերային զրույցներ» եւ «Կեսգիշեր» ծառայությունների տրամադրումը 2019թ. մայիսի 1-ից տեխնիկական պատճառով կդադարեցվել է:
ՌԱԿ Կենտրոնական վարչությունը եւ «Ազգ» թերթի խմբագրությունը խորապես ցավակցում են Կենտրոնական վարչության անդամ եւ ՌԱԿ Եղվարդ ակումբի հիմնադիր ատենապետ Հրաչյա Կարապետյանինՙ իր սիրելի քրոջՙ