ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱՆՙ «ՖՐԱՆԿՖՈՒՐՏԵՐ ԱԼԳԵՄԱՅՆԵ»- Ի ՀԱՅԱՑՔՈՎ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» հուլիսի 10-ի համարում, Մոսկվայում իր թղթակից Ֆրիդրիխ Շմիդտի հեղինակած հոդվածում, անդրադարձել է Ռուսաստանում այժմ ամենաշատը քննարկվող ողբերգական ավարտ ունեցած ընտանեկան դրամայինՙ իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան 3 քույրերի դատական պատմությանը, որոնք խոստովանել են իրենց մեղքը, նրանց դատապաշտպանները մեկնաբանել են արարքը որպես ինքնապաշտպանական, տարիներ ի վեր իրենց հանդեպ կիրառած բռնությանն ի պատասխան: Քույրերին սպառնում է 8- 20 տարվա ազատազրկում: Տեղի սղության պատճառով ամփոփ ներկայացնենք, որ հոդվածում մանրամասն շարադրված պատմությունը հիմնականում ծանոթ է հայկական ԶԼՄ- ների անդրադարձից: Միայն հավելենք «ՖԱՑ»- ի ծանուցումը. Սպանված Խաչատրյանին պաշտպանող խմբեր կան, որ մեկնաբանում են հոր բռնությունըՙ որպես ծնողի խիստ դաստիարակություն: «Տղամարդկանց պետություն» անվանյալ մի խումբ հանդես գալով «Ընդդեմ ֆեմինիզմի», «Հանուն ավանդական արժեքների», «պայքարում» է քույրերին իրենց աջակցությունը հայտնող լրագրողների, երգիչների, դերասանների խմբերի դեմ, որ կազմավորվում են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, այլ քաղաքներում: Քույրերին աջակցելու նպատակով շաբաթ օրը Մոսկվայում քայլարշավ է նախատեսված, որն արտոնված չէ, գրում է գերմանական թերթըՙ կցելով պաշտոնական տվյալներ. Ռուսաստանում 2013- ին 12 000 կին ընտանեկան (ազգականների) բռնության զոհ է դարձել, յուրաքանչյուր 40 րոպենՙ 1 կին: |