RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2019-09-13 14:50:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 814, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՓՈՐՁԸ` ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑ

Ճանաչողական այցով Հայաստան ժամանած վիրահայ պատանիներն ու Արագածոտնի մարզի նրանց հասակակիցները եղել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Ընկերության կառավարման եւ սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաեւ երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ավելի քան տասը տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը երիտասարդներին օգնում է բացահայտել ոլորտի առանձնահատկություններն ու պատկերացնել, թե ի՞նչ հմտությունների պետք է տիրապետի մենեջմենթով զբաղվել ցանկացողը:

Ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալված հերթական խումբը ծանոթացել է տարբեր ստորաբաժանումների աշխատանքին, եղել զանգերի եւ սպասարկման կենտրոններում: Շրջայցի ավարտին պատանիները հանդիպել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին եւ ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը: Մասնավորապեսՙ ինչպե՞ս կառավարել առողջ բիզնես, մրցակցային դաշտում հանդես գալ ճկուն գաղափարներով, արձանագրել հաջողություն եւ շարունակաբար պահպանել առաջատարի դիրքերը:

«Դուք այնպիսի տարիքում եք, երբ ձեզ շրջապատող ամեն ինչ խորը տպավորություն է թողնում ներքնաշխարհի վրա եւ կարող է որոշիչ դեր կատարելՙ ապագայի ճանապարհների ընտրության հարցում: Ձեւավորվում են նախասիրություններ, որոնք էլ որոշիչ դեր են խաղում մասնագիտության ընտրության հարցում: Կարծում եմՙ ճանաչողական այսօրինակ հանդիպումները կընդլայնեն ձեր մտահորիզոնը եւ կօգնեն ճիշտ ընտրություն կատարել: Ինչ մասնագիտություն էլ ընտրեք ապագայում, չվախենա՛ք սխալվելուց, փորձեք լինել հետեւողական, պատասխանատու, աշխատասեր եւ համարձակ: Այդ հատկանիշները կօգնեն հաջողության հասնել», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Պատանիները ծանոթացել են նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ նորարարությունների խթանման մարքեթինգային քայլերին եւ շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին: Հանդիպումն ուղեկցվել է զրույցով եւ ինտերակտիվ հարց ու պատասխանով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ