ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՌԱԿ Կենտրոնական վարչություն 2019թ. նոյեմբերի 10-ին «Անի գրանդ հոթել» հյուրանոցում տեղի ունեցավ Ռամկավար Ազատական կուսակցության 4-րդ (27-րդ) ընդհանուր պատգամավորական ժողովը` համագումարը, որին մասնակցեցին գրանցված 130 պատգամավորներից 127-ը: Ժողովի օրակարգային գլխավոր հարցերից էին ՌԱԿ ատենապետի եւ Կենտրոնական վարչության ընտրությունները: ՌԱԿ պատգամավորական ժողովը փակ գաղտնի քվեարկության արդյունքում` 72 կողմ ձայնով ՌԱԿ ատենապետ ընտրեց Հրաչյա Իսկանդարի Կարապետյանին: ՌԱԿ պատգամավորական ժողովը ընտրեց ՌԱԿ Կենտրոնական վարչություն: Կենտր. վարչության քաղաքական գործունեության վերաբերյալ շուտով տեղի կունենա մամլո ասուլիս, որի ընթացքում կլուսաբանվեն բոլոր տեսակետները: |