«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019
| | Տեղադրվել է` 2019-11-15 19:56:23 (GMT +04:00) | Ընթերցված է` 1661, Տպվել է` 156, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ՍԴ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՙ ՎԱՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԻԾՆ ՈՒՂԱՐԿՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ Կառավարությունն իր նիստում «Սահմանադրական դատարանի մասին» եւ հարակից մի օրենք լրացրեց` ՍԴ դատավորներին կամավոր վաղ կենսաթոշակի ուղարկելու դեպքում բոլոր սոցիալական երաշխիքները պահպանելու դրույթներ սահմանելով: Այդպիսով` մինչեւ եկող տարվա հունվարի վերջին օրը վաղաժամ հրաժարական ներկայացնող ՍԴ անդամները եւ դատավորները ընդհուպ կենսաթոշակի տարիքը լրանալը կպահպանեն ներկա դրույքաչափերիի բոլոր վճարումները: Սա բացատրվեց նրանով, որ արդեն ուժի մեջ մտած նոր փոփոխություններով Սահմանադրությունը հնարավոր չէ կիրառել (դատավորների պաշտոնավարման վեցամյա ժամկետի առումով), քանի որ մի շարք այլ դրույթներով ՍԴ ներկա կազմը կարող է պաշտոնավարել մինչեւ 2035 թվականը: Նախագիծն ԱԺ-ում քննարկվելու է անհետաձգելի կարգով: | | | |
|
| |