RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019



Տեղադրվել է` 2019-11-15 19:56:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2409, Տպվել է` 168, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՏՈՙ ԱՄՆ ՍԵՆԱՏՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ

ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Լինսի Գրահամը վետո է կիրառել է մեկ այլ սենատոորՙ Բոբ Մենենդեսի կողմից սենատ բերված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի դեմ: Գրահամի վետոյով արգելափակվել է Սենատի լիագումար նիստում օրինագծի քննարկումն ու քվեարկումը:

ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն, նույնիսկ մեկ սենատորի վետոյով կարող է արգելափակվել սենատ բերված որեւէ օրինագծի քննարկումն ու ընդունումը:

Սենատորն այդ որոշումը կայացրել է Վաշինգտոն մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելուց հետո:

Օրինագիծն արգելափակած Գրահամը հետեւյալ կերպ է մեկնաբանել իր քայլը. «Քիչ առաջ Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործողությունների հետեւանքները քննարկել եմ նախագահներ Էրդողանի ու Թրամփի հետ: Հուսով եմ, որ Թուրքիան ու Հայաստանը կնստեն սեղանի շուրջ ու կքննարկեն այդ խնդիրը (ցեղասպանության): Սենատորները չպետք է պատմությունը վերաշարադրեն ու այն ներկայացնեն ոչ այնպես, ինչպիսին որ կա»:

Սենատորն հավելել է նաեւ, որ ինքն այդ որոշումը կայացրել է ոչ թե անցյալին նայելով, այլ կենտրոնանալով թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայի վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ էր ընդունել, ինչից հետո սենատորներից ոմանք հայտարարել էին Կոնգրեսի վերին պալատումՙ Սենատում, նմանատիպ բովանդակությամբ օրինագիծ քննարկելու ու քվեարկության դնելու անհրաժեշտության մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ