RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019



Տեղադրվել է` 2019-11-15 19:56:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 3123, Տպվել է` 155, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՍՔ ՈՂՋԵՐԹԻ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, Պրոֆեսոր

Գիտական հետազոտություններ իրականացնելիս երբեմն անդրադարձել եմ հայ մամուլի պատմությանը: Հեղինակել եմ մի քանի ուսումնասիրություններ այդ թեմայով եւ ընդհանրապես տեղյակ եմ, թե ինչ է կատարվել ու կատարվում այդ դաշտում: Ծանոթ եմ նաեւ 1958 թ. ապրիլի 4-ից Սասունցի Ծուռՙ Սիմոն Սիմոնյանի խմբագրությամբ Բեյրութում լույս տեսած «անկախ, բայց ոչ երբեք չէզոք» «ՍՓԻՒՌՔ» պարբերականի համառոտ պատմությանը: Պարբերական, որն իր իսկ խմբագրի ասելով սկսեց լույս տեսնել, որովհետեւ, խմբագրակազմը «քաջութեամբ էր լեցուած, ընելիք մը ունէր եւ կը հաւատար իր ընելիքին» եւ միշտ հավատարիմ մնաց «Ամենուն հետ եւ ամենուն դէմ, բայց միշտ եւ միմիայն հայութեան համար» իր որդեգրած սկզբունքին:

Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով ընդհատված թերթի հրատարակության իրավունքը Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի համահիմնադիր ու գլխավոր գաղափարախոս Գեւորգ Աճեմյանը 1980-ականների վերջին փոխանցեց Հ.Ա.Հ.Գ. Բանակի քաղաքական-հասարակական թեւը ներկայացնող Հայկական Ժողովրդային Շարժումին` «նորագոյն սերունդի այն հատուածին, որ հաւատաւոր կերպով կը գործէ արդէն ժամանակէ մը ի վեր` ծառայելով հայութեան սրբազան եւ անժամանցելի դատին»:

Հայաստանի վերանկախացումից հետո որոշ թվով սփյուռքահայեր հայրենադարձվեցին: Օրերս տեղեկացա, որ «Նոր Սփիւռք» անունով հայրենադարձվել է նաեւ «Սփիւռք» պարբերականը, որպեսզի իր համեստ նպաստը բերի հայրենի պետականության հզորացմանն ու ողջ հայության գերագույն` Հայաստանի բոլոր հատուածների վերամիավորման, հայրենի հողի վրա ազգահավաքի, հայավայել ու մարդավայել ապրելու երազանքի իրականացման գործին:

Ողջունում եմ «Սփիւռքին» հայրենադարձվելու առիթով եւ մաղթում արգասաբեր գործունեություն հայրենի հողի վրա` ի շահ հայոց պետականության եւ դեպի լուսավոր ապագա հայ ժողովրդի հավերժական ընթացքի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ