RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019



Տեղադրվել է` 2019-11-28 23:37:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 3464, Տպվել է` 239, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԿՈՄԻՏԱՍԻ ԱՐՁԱՆԸ

Ստամբուլում գտնվող Պոլսի հայոց պատրիարքարանի բակում տեղադրվել է հայ մեծանուն երգահան, բանահավաք, խմբավար եւ վարդապետ Կոմիտասի հուշարձանը:

Հուշարձանի հեղինակը պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է, իսկ հովանավորըՙ Սարգիս Գյուլեքեչը: Կոմիտասի արձանը պատրաստվել եւ կանգնեցվել է նրա ծննդյան 150 ամյակի կապակցությամբ:

«Հուշարձանի բացումը կատարվել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հովանու ներքո»,- հայտնում է պոլսահայ «Ժամանակ» օրաթերթը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժամանակ պոլսահայ մտավորականների հետ Կոմիտասը եւս ձերբակալվում եւ աքսորվում: ԱՄՆ դեսպան Մորգենթաուի ջանքերով Կոմիտասի կյանքը փրկվում է, բայց եղեռնի ահասարսուռ տեսարանների հետեւանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը եւ դադարում ստեղծագործել: Կյանքի վերջին տարիներն Կոմիտասն անցկացրել է Ստամբուլի եւ Փարիզի բուժական հաստատություններում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ