Նպատակասլացության բացառիկ օրինակ կարող է համարվել Սահակ արք. Մաշալյանի բազմելը Թուրքիո հայոց պատրիարքական աթոռին: Նպատակասլացությունՙ ուղեկցված մանրիկ, բայց խորամանկ քայլերով, տարիների երկայնքին կատարված հաշվենկատ գործողություններով, խարդավանքներով ու մանավանդ անօրինակ քծնանքով առ թուրքական իշխանություններ:
Արդեն 20 տարուց ի վեր, անձնական նախաձեռնությամբ, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կանոնավոր պարբերականությամբ լույս է տեսնում Կենտրոնական Եվրոպայի հայկական միակ պրոֆեսիոնալ ամսագիրը, խմբագրությամբ «Ազգ» թերթի հիմնադիր խմբագրակազմի անդամ, տաղանդավոր լրագրող Հակոբ Ասատրյանի, որը իր տիկնոջՙ նույնպես պրոֆեսիոնալ լրագրող, «Առավոտ» օրաթերթի եւ այնուհետեւ «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Աննա Կարապետյանի հետ ուս-ուսի տված ...
Չնայած այս հրապարակումը պատրաստելու պահին Ազգային ժողովում էլի արտահերթ նիստ էր գումարվել, ու նոր վարկերով բյուջեի դեֆիցիտ փակելու թեմայով բուռն փոխհրաձգություն էր տեղի ունենում ընդդիմության եւ իշխանական զեկուցողների ու պատգամավորների միջեւ, սակայն պաշտոնապես ավարտվեց նոր խորհրդարանի երկրորդ նստաշրջանը: Եւ առհասարակ` լրացավ նոր Ազգային ժողովի մեկ տարին, որը թերեւս կարող է ...
Գլխավոր դատախազության կազմում ստեղծվում է մարմին, որը կկարողանա գտնել եւ բռնագրավել ապօրինի ծագման գույքը` դրա համար ազդակ ունենալով կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, ապօրինի գույքի առկայության ապացուցված տվյալները, մեղադրական դատական ակտերը եւ մի շարք` օրենսդրությամբ նախատեսված հիմքեր: Կառավարության նիստում այդպիսի մարմնի ստեղծումը կանոնակարգող «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրինագիծը հավանության արժանացավ եւ ուղղորդվեց ...
Արտերկրում գտնվող 27 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք սահմանված կարգով զինծառայություն չեն անցել, միայն մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը ժամանակ ունեն վերադառնալու Հայաստան, մուծելու սահմանված գումարներն ու ազատվելու քրեական պատասխանատվությունից: Այդ խնդիրը կանոնակարգող օրենքը կառավարությունը երկարաձգեց մինչեւ տարեվերջ, իսկ դրանից հետո այն չի գործելու: Խոսքն ընդհանուր առմամբ վերաբերում է ...
Արցախյան հիմնահարցի շուրջ ընթացող վերջին գործընթացներըՙ համանախագահների ակտիվություն, Բրատիսլավյան հանդիպումներ, Ադրբեջանի կողմից սեփական օրակարգի պարտադրում, հուշում են, որ այստեղ ընթանում են զարգացումներ, որոնց շուրջ պահպանվում է գաղտնիության շատ խիստ պայմանավորվածություն: Մինչեւ օրս պարզ չէ, թե ինչի շուրջ են բանակցում արտաքին գերատեսչությունների ղեկավարները եւ որն է համանախագահների վերջին ակտիվության պատճառը:
Հետաքրքրութեամբ կը հետեւիմ հեռատեսիլի լուրերուն մէջ երեւցող տարբեր երկիրներու ղեկավարներուն զանազան շարժումներունՙ անոնց դէմքի արտայայտութիւններուն, այդ արտայայտութիւններուն փոփոխութիւններունՙ ըստ իրենց կամ դիմացինին խօսակցութեանց բնոյթինՙ դէպքերու հետ առնչուած, դէմքերուն վրայ անոնց հոգեվիճակներու դրսեւորումներուն, ձեռքի շարժումներուն, մասնաւորաբար, երբ նկարողին ոսպնեակը կը կեդրոնանայ անոնց ձեռքերուն եւ մատներուն վրայ:
Այս տարի, նոյեմբերի 2-ին, լրացավ Հայ եկեղեցու երախտավոր, Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գեւորգ Զ Չորեքչյանի (գահակալել է 1945-1954թթ.) 150-ամյակը: Նա մեր նորագույն պատմության ագգային-եկեղեցական բացառիկ գործիչներից էր եւ օժտված էր բացառիկ գիտական իմացությամբ ու վառ անհատականությամբ: Նուրբ դիվանագետ էր, տոգորված խոր հավատքով եւ այլ շնորհներով, որոնցով կարողացավ իր գիտակցական ողջ ...
Երկարատեւ հիվանդությունից հետո Իթակայի (Նյու Յորք) իր տանը 80 տարեկանում նոյեմբերի 25-ին վախճանվել է Կոռնել համալսարանի աստղագիտության բաժանմունքի 1979-99 թվերի ամբիոնի վարիչ, ճանաչված աստղագետ դոկտ. Երվանդ Թերզյանը:
Անդադար փակելով, լուծարելով ու ցրելովՙ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որոշել է տեսադաշտից հանել նաեւ Հայոց եկեղեցու պատմություն առարկան: Անշուշտ, ինչպես մյուս առարկաները, այս մեկը նույնպես մեթոդական ու բովանդակային վերանայման լուրջ կարիք ունի, բայց դադարեցնել դրա դասավանդումըՙ գոնե ռիսկային քայլ է:
Կենտրոնական բանկի հրապարակածՙ ՀՀ բանկերի միջոցով արտերկրից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ ֆիզիկական անձանց միջոցով կատարված դրամական փոխանցումների ցուցանիշները փաստում են, որ ֆինանսների արտահոսքը մեր երկրից աճում է: Խոսքն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրված երեւույթի մասին է: Ընդ որում, հրապարակված վերջին երկու ամիսներից հատկապես օգոստոսին այս տարվա ամենաբարձր արտահոսքն է արձանագրվելՙ ...
«Աղետի գոտու առումով էլ 2020թ. բյուջեն հեղափոխական է, որովհետեւ մյուս տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներինՙ 3 մլրդ դրամ: Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների, նույնիսկ դրան մոտիկ գումար չի տրամադրվել», սա ասել է Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում 2020 թ.-ի պետական բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթում: Մի քանի ...
Վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողության եւ շրջակա միջավայրի պաշտպանության համար կարեւոր նշանակություն ունի ջերմային պոմպերի օգտագործումը մեր երկրում:Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում մեծ տեղ է հատկացվում ջերմային պոմպերի ստեղծմանն ու կիրառմանը:Նրանք կարող են օգտագործվել օդափոխության, տաք ջրամատակարարման, ջեռուցման եւ այլ նպատակների համար: Ջերմային պոմպերը հնարավորություն են տալիս օգտագործել ջերմային թափոնները, խնայել ...
Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը վերջերս հայտարարել է, որ դիրքերը չի զիջելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ամեն շաբաթ ընդգրկելու է Մ. Նահանգների կոնգրեսի վերին պալատի օրակարգում, մինչեւ հասնի ցանկալի արդյունքի հանուն արդարության:
Ողջ գիտակցական կյանքում սրտխառնուք եմ ունեցել բոլշեւիզմի քաղաքական պրակտիկայից: Անվերապահորեն դատապարտել եւ խորշում եմ բոլշեւիկների բոլոր այն քայլերից, որոնք, իմ համոզմամբ, որեւէ տրամաբանությունից զուրկ էին: Օրինակ, ինքն իրեն բանական համարող մարդը չի կարող որեւէ կերպ արդարացնել խորհրդային պարանոյիկ առաջնորդ, հրեշ Իոսիֆ Ստալինի կողմից 1937-1938 թվականներին սանձազերծված արյունարբու տեռորը: Ասենք, ինչո՞ւ ...
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, մեջլիսի պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը հայտարարել է, որ կուսակցության անունից 40 պատգամավորի ստորագրությամբ առաջարկ է ներկայացվել խորհրդարանՙ Հայաստանում Մեծամորի ատոմակայանի «վտանգները ուսումնասիրելու համար»: Յավուզյըլմազը մեջլիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Մեծամորի ատոմակայանը Իգդիրից ընդամենը 16 կմ հեռավորության վրա ...
Թուրքիայի կրթության նախարարության կողմից հանրակրթական դպրոցներին բաժանված 6-րդ դասարանի աշակերտներին ուսուցանվող «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում սխալ է հայտնաբերվել: Պարզվել է, որ հիշյալ դասագրքում եբրայերեն այբուբենը հրամցվել է որպես ույղուրական այբուբեն, մինչդեռ սեմական լեզվախմբից սերող եբրայերենը Իսրայելի պետական լեզուն է, իսկ ույղուրերենըՙ թյուրքական լեզվախմբի լեզուներից մեկը: Թուրքիայի գրողների միության նախագահ ...
Պրոֆեսոր Մանվել Ասատրյանի դասն էր. «Ժամանակակից հայոց լեզու» էր կարդում: Մենք մեծագույն ակնածանքով էինք վերաբերվում նրան. ձեռնափայտին հենվելովՙ ամեն օր մի կերպ համալսարան էր գալիս, ոտքով 4 հարկ բարձրանում: Համալսարանը Մանվել Ասատարյանի համար օդ ու ջուր էր, տուն ու հայրենիք: Նվիրյալ էր:
Օր չի լինի, երբեմն կարելի է «ժամ չի լինի» արտահայտությունն օգտագործել, որ ՀՀ կառավարումն ստանձնած այրերը գրեթե աշխարհացունց հաջողություններից չխոսեն, դրանք հիմնավորող ինչ-որ թվեր չհիշատակեն: Անգամ եթե ընդունենք դրանց իրողություն լինելը, հարյուր հազարավոր հայաստանաբնակները ասվածի ոչ միայն ազդեցությունը, այլեւ շոշափելիությունը չեն զգում: Այս պայմաններում առավել քան տարօրինակ է գնաճի հետ ...
Դեկտեմբերի 11- ին հաստատվեց, որ Պոլսո հայոց 85- րդ պատրիարքը Սահակ եպիսկոպոս Մաշալյանն է: Ընտրությունն իհարկե կայացավ պոլսահայության ոչ այնքան խանդավառ մասնակցությամբՙ 40 տոկոսի շեմը չանցնելով, իսկ Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը նախօրոքՙ անկախ արդյունքից հայտարարեց, թե ինքը չի մասնակցելու, հետեւաբար չի ճանաչելու պատրիարքի ընտրությունը: Հաշվի առնելով, որ «Ազգը» ...
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Մեհմեթ Բեքարօղլուն քննադատել է մշակույթի նախարար Մեհմեթ Էրսոյին պատմական շինությունների վերականգնման ընթացքում ցուցաբերած անփութության համար:
Մեր քաղաքը արձաններով աչքի չի ընկնում: Շատ թե քիչՙ կապ չունի, առհասարակ ոչ մի բանով էլ չի փայլում, մանավանդ տարվա այս եղանակին, երբ ամեն ինչ մերկացած է ու ամեն տգեղ բան ցցուն է ավելի. կանաչությունը գոնե փոխում էր տեսարանները, ծածկում որոշ տգեղություններ, թեեւ դրանք էլ բավարար խնամված չէին, առանձին բացառություններով, ...
Դեկտեմբերի 3-4-ին, կազմավորման 70-ամյակին, Լոնդոնից ոչ հեռու Ուաթֆորդ քաղաքում գումարվեց ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը, մասնակցությամբ ռազմական այս կառույցին անդամ 29 երկրների ղեկավարների: Չնայած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի ՙ անդամ երկրների միասնականության, ներդաշնակության եւ համերաշխության մասին հավաստիացումներին, գագաթաժողովն անցել լարված մթնոլորտում, որտեղ ավելի է ընդգծվել ԱՄՆ-ի հետ Եվրոպական ...
Ընդամենը մի քանի օր է անցել ՆԱՏՕ-ի լոնդոնյան գագաթաժողվից, բայց արդեն սկսել են ի հայտ գալ որոշ ցավոտ հարցեր, որոնք դաշինքի մասնակիցները փորձում էին թաքցնել:
Ամերիկա-իրանական հարաբերություններում տեղի է ունեցել իրադարձություն, որը դժվար է համարել սովորական, մանավանդ Իրանում վերջերս տեղի ունեցած եւ ԱՄՆ-ի աջակցությունը ստացած բողոքի ելույթներից հետո: Կողմերը փաստորեն գերիներ են փոխանակել: Թեհրանը ազատ է արձակել Փրինսթոնի համալսարանի հայցորդ Հյու Վանին, որը ձերբակալվել էր 2016 թվականին: Նրան մեղադրում էին ԱՄՆ-ի օգտին լրտեսություն անելու մեջ, ...
Ֆրեզնոյի Կալիֆոռնիա համալսարանում գործող հայկական ուսումնասիրությունների ընկերությունը (SAS) տեղեկացնում է, որ 2018-19-ի նշանավոր գրքերի համար Տեր-Մկրտչյան մրցանակին են արժանացել Հուրի Բերբերյանի «Շրջող հեղափոխականներ: Հայերն ու կապակցված հեղափոխությունները ռուսական, իրանական եւ օսմանյան տիրույթներում» (Օքլենդ, Կալ. համալ.ի հրատ.) եւ Հեղնար Զեյթլյան-Ուատենպոյի «Պակասող էջերը: Միջնադարյան ...
Շաբաթներ առաջ մեր թերթի խմբագրություն էր եկել Երեւան քաղաքի բնակիչ Արտակ Լուլուկյանն ու խմբագրին փոխանցել 24 ձեռագիր էջերից բաղկացած մի թղթածրար, որով նա պնդում է, որ Հայաստանում փոքր տնտեսվարողների դեմ կոնկրետ հանցագործություններ են տեղի ունենում, բայց ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում: Լուլուկյանը ժամանակին խոզաբուծությամբ է զբաղվել, բայց 2016թ. ...