RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



Տեղադրվել է` 2019-12-13 13:09:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 2943, Տպվել է` 123, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔ. ԲԵՔՉՅԱՆ. «ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱԹԵՇՅԱՆԸ ՉԸՆՏՐՎԵՑ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Դեկտեմբերի 11- ին հաստատվեց, որ Պոլսո հայոց 85- րդ պատրիարքը Սահակ եպիսկոպոս Մաշալյանն է: Ընտրությունն իհարկե կայացավ պոլսահայության ոչ այնքան խանդավառ մասնակցությամբՙ 40 տոկոսի շեմը չանցնելով, իսկ Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը նախօրոքՙ անկախ արդյունքից հայտարարեց, թե ինքը չի մասնակցելու, հետեւաբար չի ճանաչելու պատրիարքի ընտրությունը: Հաշվի առնելով, որ «Ազգը» ժամանակին մանրամասն անդրադարձել է երկար տարիներ պատրիարքական ընտրության շուրջ թուրքական իշխանությունների լարած որոգայթներին, դրա մասին դեռ հրապարակումներ ունի տպագրելու, ուստի տեղի սղության պատճառով բավարարվենք շատ բան ամբարած մի հոգեւորականի կարծիքն այդ ընտրության վերաբերյալ համառոտ շարադրելով: Տարիներ առաջ շրջանառվում էր, թե Գերմանահայոց նախկին առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մեկն է պատրիարքության մեզ հայտնի 4 թեկնածուներից, երկու տարի առաջ արքեպիսկոպոսը դառնացած հեռացավ Պոլսից այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները հասկացնել տվեցին, թե «ոչ յուրայիններին» չեն արտոնելու մասնակցել իրենց սցենարով կառուցված բեմադրությանը, գերմանական մամուլն անտարբեր չմնացՙ արձանագրեց այդ փաստը, իսկ Կարո Փայլանը այս տարի Քյոլնի Ս. Սահակ Ս. Մեսրոպ եկեղեցում հրապարակավ ներողություն խնդրեց Գարեգին արքեպիսկոպոսից:

Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում գնահատելով Կարո Փայլանիՙ պատրիարքի ընտրությունը չճանաչելու հայտարարությունը, Գարեգին Սրբազանն ասաց, թե «Փայլանի տեսակետն է, ան անարդար կգտնե պետության կողմե խափանումը: Ես նախապես նամակ մը գրած էիՙ ընդհանրապես չմասնակցել այդպիսի ընտրություններու, անարդարության բաժին չդառնալ: Սեպուհ սրբազանն ալ պիտի մասնակցեր, ան ալ չկրցավ»: Այդուհանդերձՙ ընտրության արդյունքը ճանաչու՞մ է, մեր հարցին Գարեգին արքեպիսկոպոսը պարզաբանեց, թե ընդունում է այն, քանի որ ժողովրդի ընտրությամբ եղավ: «Շատ ուրախ եմ, որ Աթեշյանը չընտրվեց», հավելեց Գարեգին սրբազանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ