ՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆԱՐԿ ՄԱՐՄՆԻ ՆԱԽԿԻՆ ԽՈՍՆԱԿԸ ԴԱՏԱԿԱՆ ՆՈՐ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Գ.Գ. Պոլսի հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացի շուրջ շարունակում են զարգացումներ տեղի ունենալ, այդ թվումՙ դատական: Նոյեմբերի 19-ին պատրիարքական ընտրությունները կազմակերպող նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակ Սարո Բենգլյանը հրաժարական էր տվել եւ դուրս եկել նախաձեռնարկ մարմնի կազմից: Մասնագիտությամբ իրավաբան Սարո Բենգլյանը դատական հայցով դիմել է Ստամբուլի վարչական դատարանՙ վիճարկելով պատրիարքական ընտրության գործընթացի օրինականությունը: |