RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019



Տեղադրվել է` 2019-11-28 23:37:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2235, Տպվել է` 228, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ ՏԱՆԵԼԻ

Միջազգային դոնորներից ներգրավելիք եւ մասամբ բյուջետային հատկացումներից կազմված մոտ 50 միլիարդ դրամ արժեցող ծրագրի շրջանակում միջազգային ստանդարտներին համապատասխանող մի շարք նոր քրեակատարողական հիմնարկներ կստեղծվեն Հայաստանում, հիմնականում Սիլիկյան թաղամասում` մի շարք հին ՔԿՀ-ներ փակելով: Քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի առաջիկա տարիների ծրագրերը կառավարության նիստում ներկայացնող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այս եւ մի շարք այլ հետաքրքրական տեղեկություններ հայտնեց: Այսպես` փակվելոււ են «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները, դրանք կմիավորվեն 1200 լրակազմով նոր կառուցվող հիմնարկում: «Գորիս» ՔԿՀ-ի փոխարեն ժամանակակից նոր, 350 տեղանոց հիմնարկ է կառուցվելու Խնձորեսկում, «Հրազդան» ՔԿՀ-ն եւս փակվելու է, նրա փոխարեն «Սեւան» ՔԿՀ-ի տարածքում ժամանակակից հիմնարկ է կառուցվելու, որոշ առումով արդիականացվելու են «Արմավիր» ՔԿՀ-ի պահման պայմաններն ու բժշկական ծառայությունները: Մի խոսքով` առաջիկա 4 տարիներին ՔԿՀ-ները, Հայաստանի համանման ներկա հիմնարկների համեմատությամբ, կարող են դրախտ թվալ` մի փոքր մեղմելով ազատազրկված մարդկանց ընտանիքների մտահոգություններն ու ծախսերը` կապված ՔԿՀ-ներում պատիժը կրող հարազատի այս կամ այն կարիքը սպասարկելու հոգսի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 29-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ