ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՆ 2020Թ. ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻՆ Գ.Գ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ 2020թ. Հաղթանակի զորահանդեսին պետք է մասնակցեն ՀԱՊԿ երկրների ղեկավարները: ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Պուտինը հայտարարել է. «Կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին սպասում ենք Մոսկվայում, 2020 թվականի մայիսի 9-ի հանդիսություններին մասնակցելու եւ շնորհակալ ենք գաղափարին աջակցելու համար, որ ՀԱՊԿ-ի բոլոր երկրների զորակազմերը մասնակցեն Հաղթանակի զորահանդեսին Կարմիր հրապարակում: ՀԱՊԿ երկրները պետք է միասնական հանդես գան ֆաշիզմի դեմ ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակի պանծացման գործում»: |