RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1844, Տպվել է` 145, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՈՒՄԻԿՅԱՆԸ ԱՅՑԵԼՈՒ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հ.Ծ.

«Միրոր Սփեքթեյթրը» տեղեկացնում է, որ Ուոթերթաունի հայկական թանգարանի հոգաբարձուների խորհուրդն ու ղեկավարությունը որպես այցելու գիտաշխատող հրավիրել են պ.գ.թ. Ալիսա Դումիկյանին, զարգացնելու եւ առավել խթանելու թանգարանում հին եւ վաղ միջնադարյան ցուցոնների ուսումնասիրությունները:

Դումիկյանը ծնվել է Հայաստանում եւ Երեւանի Բրյուսովի անվան համալսարանի մագիստրատուրան ավարտելուց հետո պատմական գիտությունների թեկնածուական է պաշտպանել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, որտեղ եւ աշխատել է որպես ավագ գիտաշխատող: Դասավանդել է Բրյուսովի եւ Սլավոնական համալսարաններում: Ունի հրատարակված հոդվածներ եւ աշխատություններ, որոնց թվում կարելի է նշել «Վանի թագավորության պատմության նկատմամբ Ֆրանսիայի հայագետների եւ արեւելագետների հայեցակարգային մոտեցումների խնդիրը», «Հայաստանի պատմական եւ հոգեւոր ընկալումները XVII-XIX դարերի Ֆրանսիայի ուսումնասիրողների քարտեզներում», «Արարատ լեռան բիբլիական տեղեկությունների մեկնաբանությունները ֆրանսիացի գիտնականների կողմից», եւայլն:

«Հայկական թանգարանը Ուոթերթաունում եզակի հաստատություն է, շատ հարուստ եւ բազմաբնույթ պատմական ցուցանմուշներով, եւ ես չափազանց երջանիկ եմ, որ ինձ հնարավորություն է տրվում իմ գիտելիքները ներդնելու այնտեղ», նշել է այդ առթիվ Դումիկյանը, հատկապես կարեւորելով Փոլ Պտուկյանի թանգարանին նվիրած Վանի թագավորության շրջանի հին հայկական մետաղադրամներն ու դրոշմանիշերը:

Նկար 1. Ալիսա Դումիկյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ