RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2472, Տպվել է` 166, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՊԱՅՔԱՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած «Հայկական ՓԻ Ար ասոցիացիայի» մրցանակաբաշխության ժամանակ Լոս Անջելեսում եւ Բեյրութում միաժամանակ լույս տեսնող եւ մեր քույր հրատարակությունը հանդիսացող «Պայքար» շաբաթաթերթն արժանացավ առաջին մրցանակի:

Մրցանակաբաշխության այս եւ մյուս նոմինացիաներում լավագույններին ընտրելու համար ուսումնասիրություններն անցկացվել են երեք փուլով ու տարբեր մեթոդներով:

Առաջին փուլում հաշվի է առնվել 1015 հարցվածներիցՙ 890 փորձագետների կարծիքը: Երկորդումՙ իրականացվել է ԶԼՄ-ների մշտադիտարկում: Երրորդում ձեւավորվել է 32 ֆոկուս խումբ, յուրաքանչյուրումՙ ներգրավված 11 հոգի: Հավաքագրված տեղեկատվությունը վերլուծության է ենթարկվել որակական եւ քանակական հետազոտության մեթոդներով:

Հանձնաժողովի նախագահը եղել է գերմանացի ճառագիր դոկտոր Վազրիկ Բազիլը, անդամակցել ենՙ Հրաչուհի-Մերի Պողոսյանը, Միրո Խանզադյանը, Նաիրա Նազարյանը, Խաչիկ Գալստյանը, Ռուզաննա Իվանյանը, Աստղիկ Ավետիսյանը եւ այլք:

«Տարվա մշակութային PR» անվանակարգին արժանացավ նաեւ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը, «Տարվա PR նաձեռնություն» անվանակարգինՙ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը, «Տարվա ԶԼՄ» անվանակարգինՙ Հանրային ռադիոյիՙ «Կոմիտաս 150 տարի/րոպե» նախագիծը, «Տարվա հրապարակային գործիչ» անվանակարգումՙ Բակո Սահակյանն ու Նաիրա Զոհրաբյանը, «Տարվա պետական կառույց» անվանակարգումՙ Առողջապահության նախարարությունը, «Հայկական բրենդ» անվանակարգինՙ Շառլ Ազնավուրը:

Տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացան Նունե Սարգսյանը, Ճանպոնիայի դեսպան Ն.Գ. Ջուն Յամանդան, Աննա Նաղդալյանը, Լարիսա Ալավերդյանը եւ այլք:

Մրցանակաբաշխության արդյունքները եւս մեկ անգամ կարեւորում են հայրենիք-սփյուռք կապն ու խոսում են նաեւ այն մասին, որ սփյուռքում լույս տեսնող ամսագրերը ամենեւին էլ անուշադրության չեն մատնված հայրենիքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ