RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020



Տեղադրվել է` 2020-05-07 22:21:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 2078, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆՆ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՕՐԵՐՍ ՓԼՈՒԶՎԱԾՙ ՁՈՐԱԴԻՐԻ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՃԱԿՈՎ

Գ.Գ.

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը օրերս հարցում է արել երկրի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էսրոյին ՙ կապված փետրվարի 24-ին իրանական Խոյ քաղաքի 5.9 բալանոց երկրաշարժի հետ, որի հետեւանքով փլուզվել է Վանի Բաշքալե արվարձանի մոտակայքում գտնվող 7-րդ դարիՙ Ձորադիրի Ս. Էջմիածին եկեղեցին: Պատգամավորը նշում է, որ առանց այն էլ վնասված եկեղեցու աջակողմյան որմնախորշը լիովին փլվել է: Նա Էսրոյից փորձել է տեղեկանալՙ արդյո՞ք ճշտվել են եկեղեցուն հասած վնասի չափերը, որքա՞ն միջոցներ են հատկացվելու նրա վերակառուցման եւ բարեզարդման համար, Վանի տարածքում այլ հուշարձաններ տուժե՞լ են, թե՞ ոչ եւ արդյոք տարածաշրջանի հուշարձանների գույքագրումը կատարվե՞լ է: Փայլանը փորձել է ճշտել է նաեւ, թե ո՞րն է նախարարության ծրագիրըՙ տարածաշրջանի հուշարձանները պահպանելու եւ սերունդներին փոխանցելու նպատակով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ