ԻՆՉ ԱՍԵԼ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՄԱՐՔԵԹԻՆԳ ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ, ՀՊՄՀ հեռուստալրագրության 2-րդ կուրս ՍՄՄ տերմինը լայն շրջանառության մեջ է մտել վերջին ժամանակներում: Սակայն շատերին պարզ չէ, թե ի՞նչ է ՍՄՄ-ը եւ ո՞րն է նրա հիմնական գործառույթը: ՍՄՄ հապավումը անգլերենից թարգմանաբար նշանակում է սոցիալական մեդիա մարքեթինգ (Social Media Marketing): Այն սոցիալական հարթակների միջոցովՙ բրենդի, ապրանքանիշի կամ գործող բիզնեսի պահանջարկի բարձրացման գործընթացն է: Ինչպես մի շարք առաջադեմ երկրներում, Հայաստանում եւս մարդիկ օգտվում են սոցիալ մեդիա մարքեթինգից իրենց բրենդի կամ ապրանքի առաջխաղացմանը նպաստելու համար: Հայաստանում կան որոշ կազմակերպություններ, որոնք ոչ միայն զբաղվում են ՍՄՄ-ով, այլեւ անցկացնում են դասընթացներ այն ցանկացողներին ուսուցանելու համար: ՍՄՄ-ին առավել մանրամասն ծանոթանալու համար զրուցեցինք վերոնշյալ կազմակերպություններից մեկի մասնագետ Յուրա Մանուկյանի հետ. «Շատերը ՍՄՄ-ը շփոթում են գովազդի հետ, սակայն այն ոչ թե գովազդ է, այլ հետաքրքրական եւ անմիջական շփում լսարանի հետ, որի հետեւանքով ձեռք է բերվում հաճախորդների լոյալության նվաճում, բրենդի ճանաչելիություն, կայքի կամ էջի հաճախելության մեծացում եւ, որ ամենակարեւորն է, վաճառք: Սրանք էլ հենց հանդիասնում են սոցիալական մեդիա մարքեթինգի հիմնական խնիդրները»,- նշեց մասնագետը: Վերջինիս խոսքով ՍՄՄ-ն սկսում է Հայաստանում մեծ տեմպերով զարգանալ եւ դառնալ ավելի կիրառելի: Մարդիկ սոցիալական հարթակները փորձում են ծառայեցնել իրենց բիզնեսի զարգացման համար, ինչը այս դարում ամենադյուրին եւ մատչելի մեթոդն է: Մասնագետի կարծիքով շատ են այս ոլորտով զբաղվող կազմակերպությունները,սակայն դրանցից քչերին է պետք վստահել բիզնեսի զարգացումը, քանզի նրանցից շատերը զբավում են լոկ գովազդով, իսկ ՍՄՄ-ը միայն գովազդը չէ: «ՍՄՄ մասնագետը այն մարդն է, որը իր գործառույթների շրջանակում ակտիվ է համացանցում, սոցիալական հարթակներում, որոնցից ներկայումս ամենակիրառելիներն են ֆեյսբուքը եւ ինստագրամը, ու դրանց միջոցով կազմակերպում է հետաքրքրական կոնտենտ, բովանդակություն: Այստեղ կարեւոր է աշխատել ոչ թե քանակի,այլ որակի վրա: ՍՄՄ-ի հիմնական սկզբունքներից է երկխոսությունը հաճախորդների հետ»,- հայտնեց մասնագետը: Նրա խոսքով ՍՄՄ-ի կարեւորագույն գործառույթն է նաեւ լսարանի ճիշտ թիրախավորումը. «ՍՄՄ-ի գլխավոր խնդիրներից է գտնել այն մարդկանց, ում հետաքրքում է տվյալ արտադրանքը կամ ծառայութունը: Այսինքն պետք է հստակեցնել, թե որն է առաջարկվող ապրանքանիշի կամ ծառայության թիրախային լսարանը: Հարկավոր է միշտ ուսումնասիրել լսարանի հետաքրքրությունները եւ հետեւել նոր միտումներին, հասկանալ, թե ինչն է պահանջված մարդկանց կողմից, ինչըՙ ոչ»: Մեր զրուցակցի կարծիքով ճիշտ ռազմավարություն մշակելու եւ լսարանի հետ գրագետ շփում ստեղծելու շնորհիվ հնարավորինս արագ կարելի է համտեսել ՍՄՄ-ի քաղցր պտուղները: Այն կօգնի ունենալ ռեալ հաճախորդներ եւ գնորդներ բիզնեսի համար ապահովելով բարձր ծավալի առեւտուր ոչ միայն սոցիալական ցանցային հարթակում, այլեւ դրա սահմաններից դուրս: Այն կապահովի հետեւորդների մեծ քանակ, որն ամեն պահի պոտենցիալ գնորդ կհանդիսանա տվյալ բրենդի համար: Կարճ ասածՙ ՍՄՄ-ն կնպաստի գունեղ կերպով եւ ճիշտ տեսանկյուններից ներկայացնել բրենդի կամ ապրանքանիշի ծավալած գործունեությունը: Հատականշական է, որ ներկայումս սոցիալական մեդիա մարքեթինգը ակտիվորեն գործածում են նաեւ զանգվածային լրատվության միջոցները: Նրանք իրենց էջերն են ստեղծում սոցիալական ցանցերում, տեղադրում են իրենց բովանդակությունը եւ դրանով ձեռք են բերում ընթերցողներ, դիտումներ: |