ՓՆՏՐՎԱԾ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Երեւան 2019 թվականի մարտի 14-ին աղջկասՙ Սյուզաննային շտապ տեղափոխել էինք «Աստղիկ» ԲԿՙ ծննդաբերության նպատակով: Սյուզիի համար դա առաջին երեխան էր: Ստացվել էր այնպես, որ ծնունդը դժվար էր ընթացել: Բայց բաժանմունքի ողջ աշխատակազմըՙ հանձինս ղեկավար Արման Նազինյանի , մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Իսկանդարյանի , այնպիսի մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ են դրսեւորել, այնպիսի նվիրվածություն են ցուցաբերել, որ ամեն ինչ վերջին արդյունքում ստացվել է շատ բարեհաջող: Իրենց գործին նվիրված եւ մարդկային բարձր մակարդակի վերաբերմունքը ուղղակի շոյում է մարդու ամենավեհ զգացմունքները: Մենք ուղղակի ականատես եղանք այնպիսի բարձր մարդկային կերպարների, որ հաճախ չի հանդիպում, բայց որի կարիքը ունի մեր լուսավոր դարի մարդկությունը: Այդ բոլորով հանդերձ մենք մեր խորին շնորհակալությունն ենք ուզում հայտնել բաժանմունքի ղեկավար, մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված, բարեհամբույր Արման Սերգոյի Նազինյանին, գինեկոլոգ-մանկաբարձ Հասմիկ Իսկանդարյանին եւ ողջ աշխատակազմինՙ ջերմ վերաբերմունքի, հոգատարության եւ իրենց գործին անմնացորդ նվիրվածության համար... ԾՆՈՂՆԵՐԻՑ... |