RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020



ԻՐԱՎԻՃԱԿ

Տեղադրվել է` 2020-05-07 22:21:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 2184, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՄԻ ՑԱՆՈՂԸ ՀՈՂՄ ԿՀՆՁԻ

ԷԴՈՒԱՐԴ ԳԱԼՍՏՅԱՆ

Ատելությունը սոցիալական որեւէ միավորի հասցնում է կործանմանՙ սկսած ընտանիքից մինչեւ պետություն: Հասարակության շրջանում ատելության տարածումը բերում է վատթարագույն հետեւանքների:

Հայ հասարակության մեջ ատելության մթնոլորտը սերմանվել է հանրապետության կազմավորման առաջին իսկ տարիներից: Սկզբից ատելություն ու լուտանք էր տարածվում ՀՀՇ-ականների, հետոՙ դաշնակցականների, հետո հանրապետականների հասցեին: Ատելություն էր սերմանվում նաեւ ՀՀ նախագահների նկատմամբ: Այդ մթնոլորտի գլխավոր շահառուները, իհարկե, մեր թշնամիներն են եւ օտարերկրյա գործակալական ցանցի ներկայացուցիչները: Այլ կերպ չի կարելի բացատրել ապատեղեկատվության հոսքը, որը տարիներով լցվել է հայաստանյան տեղեկատվական դաշտ:

2018թ. իրադարձությունները զարգացան հենց ատելության հողի վրա: Իշխանափոխությունը ամբողջապես կառուցվեց անձերին մերժելու գաղափարի վրա: Երբ շատերն աղաղակում էին, որ սա սխալ է, խնդրում էին ցուցարարներին հարցեր տալ, քաղաքական ծրագիր լսել, փոփոխությունների ընթացքի մասին պատկերացում կազմել, մեծամասնությունը, տրված պոպուլիզմի ալիքին, լողում էր կարճատեւ հաճույքի այդ ծովում: Պոպուլիզմը միշտ գեներացնում է ատելություն, անբովանդակությունը միշտ բերում է ավելորդ էմոցիոնալության, եւ նման դեպքերում էմոցիան հիմնականում փոխվում է վատ էներգետիկայի, մեղավորների փնտրտուքի: Երբ անչափահաս երեխային հայհոյում էինՙ իր հոր քաղաքական գործունեության համար, երբ մարդկանց տների առաջ դագաղներ էին շարում, ընդդիմության առաջնորդները դրա դեմ չէին խոսում, շատերն էլ անթաքույց հրճվում էին:

Օրեր առաջ ատելության մթնոլորտը եւս մեկ դրվագով արտահայտվեց: Մետրոյում մի դեռատի աղջիկ թղթեր պատռեց ու նետեց վարչապետի ուղղությամբ: Իշխող վարչակարգի քարոզչական ապարատը լծվեց գործիՙ երկու հիմնական հենարաններով առաջիններն ասում էին, որ սա անդաստիարակություն է, երկրորդներըՙ որ սա հեղափոխության արդյունք է ու դեմոկրատիայի վերջին բաստիոնի գրավման արարներից մեկը:

Այդ աղջկա արարքը, իհարկե, տգեղ էր: Բայց եթե ուզում եք գնահատական տալ սրան, ստիպված եք առերեսվել իրականության հետ ու հասկանալՙ որտե՞ղ է սկզբնաղբյուրը: Հուսամՙ ինձ հաջողվեց ցույց տալ այս ամենի սկիզբը:

Տեղին կլիներ հիշատակել Հենրիկ Իգիթյանիՙ Կոմունիստական կուսակցության համագումարում հնչեցրած ելույթի վերջին հատվածըՙ ուղղված Գորբաչովին, սակայն ցավոք, հրապարակման ենթակա չի:

Բարի մնացեք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ