ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ 966 Է Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան եւս 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։ 86-ամյա եւ 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, նրանք ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։ Այսպիսովՙ ապրիլի 11-ինՙ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 29 նոր դեպք է գրանցվել, սա պետք է գումարել նախորդ օրվա 937 դեպքինՙ ստացվում էՙ 966 դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Բացասական արդյունք է արձանագրվել 6484 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 780 անձ, ապաքինվել է 173 անձ, 13-ը մահացել է: |