RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#502, 2020-04-09 > #503, 2020-04-10 > #504, 2020-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #504, 11-04-2020



Տեղադրվել է` 2020-04-11 23:25:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1852, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՆՈՐ ԹՌԻՉՔՙՎԱՂԸ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երեւան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին, ժամը 15։40-ին, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը։

Ցուցակագրված քաղաքացիներն ապրիլի 12-ին , ժամը` 12.00-ին) պետք է մոտենան «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի |25| - |30| հաշվառման սեղաններին:Հայաստան վերադառնալու առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, որոնք Մոսկվա էին ժամանել այլ քաղաքներից Հայաստան մեկնելու, սակայն թռիչքների չեղարկման պատճառով չէին կարողացել մեկնել եւ որոնք այս օրերին գտնվում են դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում, մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող եւ բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին: Ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիները, որոնք նամակ-խնդրանքներ էին ներկայացրել դեսպանության թեժ գծին կամ datacitizen@armem.ru էլ.հասցեին, նույնպես այդ հնարավորությունե կունենան:

Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր մեկուսագման եւ հենց օդանավակայանից տեղափոխվելու են նախատեսված հատուկ վայր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #504, 11-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ