RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#502, 2020-04-09 > #503, 2020-04-10 > #504, 2020-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #504, 11-04-2020



Տեղադրվել է` 2020-04-11 23:25:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 2199, Տպվել է` 128, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Louis Vuitton-Ը ԴԻՄԱԿՆԵՐ ԿԹՈՂԱՐԿԻ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Արեւիկ Քեշիշյան

Ֆրանսիական Louis Vuitton նորաձեւության տունը մտադիր է իր կաշվեղենի որոշ արհեստանոցներ մոբիլիզացնել շաբաթական 100 հազար պաշտպանական դիմակի արտադրության համար, գրում է Le Figaro թերթը։ Այդ նպատակով նա համախմբել է 400 վարպետների, որոնք սովորաբար աշխատում են ֆիրմայի արհեստանոցներում։ Կարտադրվեն գործվածքային դիմակներ, որոնք հնարավոր է օգտագործել չորս ժամ եւ լվանալ հինգ անգամ։

Այն քաղաքներում, որտեղ գտնվում են արհեստանոցները, դիմակները անվճար կբաժանվեն ծերանոցներին, ինչպես նաեւ անկախ բուժքույրերին, սուպերմարկետների աշխատողներին, առաքման ծառայությունների աշխատակիցներին եւ այլն։ Louis Vuitton-ը ակնկալում է առողջապահության նախարարության թույլտվությունը ստանալ վիրահատական դիմակներ արտադրելու համար, որոնք կարելի է բաժանել բուժանձնակազմերին։

Հաջորդ փուլը կդառնա ֆիրմայի արհեստանոցների օգտագործումը հիվանդանոցային կոմբինեզոնների արտադրության համար։ Louis Vuitton-ի գլխավոր տնօրեն Մայքլ Բերկը France 3 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ առաջին արտադրանքը կթողարկվի արդեն եկող շանբաթ։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #504, 11-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ