RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#502, 2020-04-09 > #503, 2020-04-10 > #504, 2020-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #504, 11-04-2020



Տեղադրվել է` 2020-04-11 23:25:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 2021, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՐՈՊԱՅԻ ՍԱՀՄԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՓԱԿ ՄՆԱԼ ՄԻՆՉԵՎ ԱՇՈՒՆ

Արեւիկ Քեշիշյան

Հնարավոր է, որ Շենգենյան գոտու մեջ մտնող եվրոպական երկրների սահմանները փակ մնան մինչեւ աշուն։ Այս կարծիքն է արտահայտել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։ Նրա ուղերձը հնչել է արհմիությունների ղեկավարների հետ դռնփակ տեսազրույցի ժամանակ։ Քաղաքական գործիչը հանդես է եկել բավական հոռետեսական ոգով եւ ասել է, որ հարկավոր է պատրաստ լինել ավելի երկար ինքնամեկուսացման։ Ֆրանսիայի նախագահը մտադիր է ապրիլի 13-ին հանդես գալ ազգին ուղղված դիմումով։ Հենց այդ ժամանակ էլ Մակրոնը կհայտարարի սահմանները փակ պահելու ժամկետների մասին։ Ավելի վաղ, ինչպես գրում է news.ru-ն, ԵՄ պետությունների ղեկավարները համաձայնեցրել էին Եվրոմիություն մուտք գործելու երեսնօրյա արգելքը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #504, 11-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ