RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#502, 2020-04-09 > #503, 2020-04-10 > #504, 2020-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #504, 11-04-2020



Տեղադրվել է` 2020-04-11 23:25:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 2246, Տպվել է` 129, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿ ԵՍԱՅԱՆԸ ԵՎ 576 ԱՇԽԱՏԱԿԻՑ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԳՐԵԼ. Ucom-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

https://news.am/arm/news/571848.html

Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ եւ Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն:

Հայկ Եսայանը հաստատում է երեկ շրջանառված լուրը, որով նա դիմում էր ներկայացրել իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին, որից հետո հարյուրավոր աշխատակիցներ սկսել էին աշխատանքից ազատման դիմումներ գրել: Այժմ 576 հոգի փաստացի դիմում է գրել, այդ թվում գրեթե ողջ ղեկավար անձնակազմը, ղեկավարների միջին օղակը եւ ողջ տեխնիկական թիմը: Չնայած դրան, արդեն փաստացի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած աշխատակիցները շարունակում են անխափան պահել ծառայությունների հասանելիությունը` հատկապես հաշվի առնելով արտակարգ դրությունը երկրում եւ կապի կարեւորությունը մեր օրերում: Ստեղծված իրավիճակը ծագել է բաժնետերերի միջեւ հակասությունների պատճառով:

Եղբայրները, որոնք ընկերության հիմնադիրներն են եւ ընկերության 5,94% բաժնետերերը, առաջարկ են արել մյուս սեփականատերերին ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը: 94,06% բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22մլրդ 100 մլն դրամ գումար:

Հայկ Եսայանը հայտնեց, որ նպատակ ունեն հնարավորություն տալ ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով ձեռք բերել հետ գնված բաժնետոմսերի 20%-ը եւ դառնալ կազմակերպության համասեփականատերեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #504, 11-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ