RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#502, 2020-04-09 > #503, 2020-04-10 > #504, 2020-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #504, 11-04-2020



Տեղադրվել է` 2020-04-11 23:25:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 1969, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԱՊՐԻԼԻ 13-ԻՑ

Արեւիկ Քեշիշյան

Քաղաքում տեղաշարժվելու համար Մոսկվայում ապրիլի 13-ից կմտցվի անցագրային ռեժիմ։ Այդ մասին քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է М24 հեռուստաալիքի եթերում, որը հեռարձակվել է https://www.youtube.com/watch?v=6JAzcYzTSI0 -ում։

Անցագրային ռեժիմը կմտցվի աստիճանաբար։ Առաջին փուլում անցագրեր կմտցվեն աշխատանքի մեկնողների համար, երկրորդ փուլումՙ այլ նպատակներով ուղեւորություններ կատարելու, երրորդումՙ շրջանի ներսում տեղաշարժվելու համար։ Վերջինՙ ամենակոշտ սցենարը գործի կդրվի ըստ անհրաժեշտության։

«Անցագրային ռեժիմը անխուսափելի անհարմարություն է տեղաշարժման համար։ Բայց երբ խոսքը հսկայական թվով մարդկանց առողջության եւ կյանքի մասին է, ընտրություն չկա», ասել է Սոբյանինը։

Նա տվյալ որոշումը կապել է այն բանի հետ, որ ապրիլի 6-ից մայրաքաղաքում իրավիճակը սկսել է վատթարանալ, ըստ որում, բոլորը չէ, որ պահպանում են ինքնամեկուսացման ռեժիմը։ Տեղի է ունենում թոքաբորբով հիվանդների թվի արագ աճ։ Եթե ավելի վաղ հիվանդանոց էր տարվում օրական 500 հարյուր մարդ, ապա այսօր նրանց թիվը 1300 է։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #504, 11-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ