ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵՂՄՈՒՄ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ Facebook-ի իր ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղմեց արտակարգ դրությունե երկարացնելու վատ լուրըՙ նշելով, թեերկուշաբթի օրվանից գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ կթույլատրվեն. «Գյուղատնտեսության, անտառային տնտեսություն, ձկնաբուծություն, ձկնորսություն, հանքարդյունաբերություն եւ բաց հանքերի շահագործում, էլեկտրաէներգիա, գազ, գոլորշի լավորակ օդի ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում եւ վերամշակում, կոյուղի, փոխադրումներ եւ պահեստային տնտեսություն, ֆինանսական եւ ապահովագրական գործունեություն, պետական կառավարում, պաշտպանություն եւ պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը, առողջապահություն եւ սոցիալական սպասարկում ոլորտը, օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը: Նաեւ որոշում ենք կայացրել, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրենք բացօթյա շինարարական գործունեությունը, նաեւ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը : Իսկ ապրիլի 20-ից հետո ընկած ժամանակաշրջանում մենք նաեւ կբացենք հագուստի արտադրությունը, տեքստիլի ոլորտը կփորձենք բացել: Տնտեսական խանութների գործունեությունը թույլ կտանք: Գիտական հետազոտություններ եւ մշակում ոլորտը թույլ կտանք աշխատելու» , իր ՖԲ live-ում նշել է Փաշինյանը: |