RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30 > #017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-05-2020



Տեղադրվել է` 2020-05-30 01:06:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2997, Տպվել է` 113, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԳԱՐԴԻԱՆ ՈՒԻՔԼԻՆ» ՍԱՖԱՐՈՎԻ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

Հ.Ծ.

Անգլիական «Գարդիան Ուիքլի» շաբաթաթերթում տպագրված «կացնահարված հայի ազգականները արդարություն են պահանջում» վերնագրով հոդվածում, լրագրող Շաուն Ուոքերը մանրամասն քննության է առնում Հունգարիայի եւ Ադրբեջանի կառավարությունների գործունեությունները կապված Ռամիլ Սաֆարովի ոճրագործության, դատապարտման, արտահանձնման եւ վերջապես հերոսացման հետ: Լրագրողը մեջբերում է Գուրգեն Մարգարյանի հետ 2004-ին Հունգարիայում գտնվող սպա Հայկ Մակուչյանի խոսքերն այն մասին, որ «չնայած այդ նողկալի ոճրագործությունը տասնվեց տարի առաջ տեղի ունեցավ, այն մինչ օրս թարմ է հիշողությանս մեջ», ավելացնելով, որ Սաֆարովը մտադիր էր սպանել նաեւ Հայկին:

Ավելացնենք, որ «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի գործով երեքշաբթի օրը ՄԻԵԴ-ը 8 տարի հետո վերջապես վճիռ կայացրեց, որ «Սաֆարովին ազատելով Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»:

Ադրբեջանից ակնկալվում են արդարության կիրառման համապատասխան քայլեր, որոնցից մեկը կարող է լինել Սաֆարովին նորից կալանավորել եւ ետ հանձնել Հունգարիային, որպեսզի այնտեղ շարունակի կրել իր պատիժը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ