RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30 > #017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-05-2020



Տեղադրվել է` 2020-05-30 01:06:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2952, Տպվել է` 114, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ցավակցում ենք Արա Աբրահամյանին եղբորՙ Ալեքսանդր Աբրահամյանի վաղաժամ մահվան առիթով

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության հայաստանյան մասնաճյուղի կոլեկտիվները խորապես վշտացած են Ռուսաստանի հայերի միության եւ համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին, ինչպես նաեւ Սերգեյ, Գագիկ, Արմեն եւ Կարինե Աբրահամյաններին` իրենց եղբորՙ Ալեքսանդր Աբրահամյանի վաղաժամ մահվան առթիվ եւ ցավակցում են բոլոր հարազատներին ծանր կորստի կապակցությամբ:

Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր վարչություն

Ռուսաստանի հայերի միության հայաստանյան մասնաճյուղի տնօրենություն

***

Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի վարչության անդամները ցավակցում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին նրա սիրելի եղբորՙ Ալեքսանդր Աբրահամյանի մահվան առթիվ եւ վշտակցում հանգուցյալի բոլոր հարազատներին:

Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի վարչություն

***

Մեծարգո պարոն Արա Արշավիրի Աբրահամյան

Ալեքսանդր Աբրահամյանի վաղաժամ մահվան կապակցությամբ «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի ողջ անձնակազմըՙ ի դեմս գլխավոր տնօրենիՙ խորին ցավակցություն են հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին ու մերձավորներին: Հարազատ մարդու մահը մեծ վիշտ եւ ծանր փորձություն է: Լուսավոր հիշողություններ մի մարդու մասին, որ ազնվորեն ու արժանապատվորեն ապրեց իր կյանքը, իրենից հետո թողնելով իր բարի գործերի պտուղները, որոնք միշտ ավելի ուժեղ կլինեն մահից:

Հարգանքովՙ «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի անձնակազմ

***

«ԱԶԳ» շաբաթաթերթի խմբագրությունը վշտակցում է Սերգեյ, Գագիկ, Արա, Արմեն եւ Կարինե Աբրահամյաններինՙ իրենց սիրելի եղբորՙ Ալեքսանդր Աբրահամյանի մահվան տխուր առիթով եւ հայցում երկնային մխիթարություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 30-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ