«ԾԻՐԱՆԻ ԾԱՌ» ՊԻԵՍԻ ԱՌՑԱՆՑ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ Ա. Բ. «Կալուգա» տիկնիկային թատրոնը փառատոնի շրջանակներում մայիսի 24-ին «» սոցիալական ցանցում առցանց հեռարձակվեց Բելգորոդի պետական տիկնիկային թատրոնի «Ծիրանի ծառ» ներկայացումը (հեղինակՙ Նելլի Օսիպովա): Այն հայկական ժողովրդական հեքիաթ է կախարդական ծիրանենու մասին: Վառ ազգային կոլորիտը, գեղեցիկ գրական լեզուն, հայկական երաժշտությունը եւ զվարճալի սյուժեն հանդիսատեսին փոխադրում են մի հին հայկական գյուղ: Գյուղի հայտնի բամբասող Օսանի լեզվանիության պատճառով, որը չի կարողանում ժամանակին լեզուն քաշել, մահանում է մի գեղեցիկ ծիրանենի, որին կտրում է նախանձ հարեւան ագահ Արեգը: Բայց բարի ծերունի Խաչատուրը ու նրա թոռնուհինՙ Սաթիկը, մի գիշերում կարողանում են կախարդական կորիզից աճեցնել մի նոր հրաշք ծառՙ հուրախություն գյուղի բոլոր աղքատների: Ներկայացումը հասանելի է նաեւ youtube կայքումՙ https://www.youtube.com/watch?v=BEMwiT2ZK7o: |