ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ՞ ՄՈՐԻԱՅԻ ՀՐԴԵՀԻՑ ՀԵՏՈ ԱՆ. ՀՈՎՍԵՓՅԱՆ Հունաստանի Լեզբոս կղզուՙ 2015-ից սիրիացի եւ այլ փախստականներով գերբնակեցված Մորիա ճամբարն առաջին անգամ չէ, որ հրդեհվում է, բայց սեպտեմբերի 9-ի գիշերը պատուհասած աղետն ըստ ականատեսների, ամայացրել է տարածքըՙ ճամբարի մեկ երրորդը հրո ճարակ դարձնելով: 2800 բնակչի համար նախատեսված ճամբարում ապրում էր 12 600 փախստական, նրանց իրավունքների պաշտպան կազմակերպությունները տարիներ ի վեր ահազանգել են խնդիրների մասին, ԵՄ երկրների կառավարությունների ուշադրությանը հանձնել անտանելի անմարդկային պայմանների մասին, բայց հարցը չի լուծվել: Կղզում վիճակն անմխիթար է Covid 19-ի մի շարք դեպքերի առկայությամբ պայմանավորված բարդությունների պատճառով, իսկ այժմ գերհրատապ է դարձել փախստականների վերաբնակեցման հարցը, որը լրջագույն խնդիր է դառնում ԵՄ-ի համար առաջիկա շաբաթներին: |