ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Ուշացումով տեղեկացանք, որ ընթացիկ ամսվա սկզբում մահկանացուն է կնքել «Ազգ»ի նախկին աշխատակից, 1995-1996 թթ.ին մեր խմբագրության քարտուղար, այնուհետեւ ՀՀ Սահմանադրական դատարանի քարտուղարական բաժնի վարիչ Սամվել Դիլանյանը : Խմբագրությունս ցավակցում է հանգուցյալի հարազատներին եւ միշտ հիշում լուրջ, ազնիվ ու պարկեշտ մարդու նրա կերպարը: |