RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021



Տեղադրվել է` 2021-06-06 15:02:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1215, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԵՂՈՐԱՅՔ Է ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Հունիսի 2-ին այդ մասին ահազանգել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Մուրադ Էմիրը : Նրա ահազանգին նույն օրը արձագանքեց «birgun.net» կայքէջը: Պատգամավորը, շարադրելով ժամկետանց դեղորայքի օգտագործման փաստը, ըստ կայքէջի, ասել է. «Առողջապահության նախարարությունը միլիոնավոր տուփ դեղորայք էր պատվիրել, հիմա կրակն է ընկել, չգիտի ինչպես սպառի դրանք: Այդ իսկ պատճառով անտեսում է բնակչության առողջությունն ու հանցագործություն կատարում: Կարծում եմ այդ դեղորայքի պես, լրացել է նաեւ առողջապահության նախարարի օգտագործման ժամկետը»:

Այնուհետեւ պատգամավոր Էմիրը նշել է. «Հիվանդներին կիրառվող դեղերի օգտագործման վերջնաժամկետ մարտ-ապրիլ ամիսներն են: Երբ հիվանդներն դժգոհում են, հիվանդանոցում նրանց ասում են, թե առողջապահության նախարարությունը ստուգել է դեղերը եւ դրաց օգտագործումը խոչընդոտող որեւէ հանգամանք չի գտել: Սա ակնհայտ սկանդալ է, պետք է անհապաղ վերջ տալ այս կարգի սկանդալներին»:

Մինչ այդ Մուրադ Էմիրը առողջապահության նախարարի նկատմամբ հարցապնդում էր ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահություն, բայց ապարդյուն: Նրա խոսքերով, Էրդողանի իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարը ծառայեցնում են սեփական նպատակներին, որ ապահովեն իրենց հարատեւությունը, իսկ առողջապահության նախարարությունը անտեսում է նույնիսկ գիտական խորհուրդի առաջարկները եւ ինքնագլուխ միլիոնավոր տուփ դեղորայք է ներմուծում, դա դեռ ոչինչ, չի էլ պատասխանում, թե ներմուծված դեղորայքի համար որքա՞ն գումար է մուծել, որքա՞ն շահույթ են ստացել ներմուծող ընկերությունները եւ ինչո՞ւ են թուրք հասարակությունից քողարկելու գնով ժամկետաց դեղորայքն օգտագործում բուժման նպատակով:

Նախագահ Էրդողանը բազմիցս կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռք բերած աներեւակայելի հաջողության համար Թուրքիային նախանձելու մեջ է մեղադրել ԱՄՆ-ին ու Եվրոպական Միությանը: Սակայն ժամկետանց դեղորայքի օգտագործումը միանգամայն հակասում է նախանձելու տրամաբանությանը: Դրա համար ԱՄՆ-ն ու ԵՄ-ը հաստատ չեն նախանձի, կնախանձեն covid-19-ի վիրուսները, բայց ոչ թե Թուրքիային, այլ Թուրքիայում ժամկետանց դեղերի շնորհիվ անարգել վարակվող ցեղակիցներին: Ի վերջո կյանքը քաղցր բան է, վիրուսներինըՙ նմանապես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ