ՄԵՐ ՕՐԱԿԱՐԳԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸ Գ.Ա. Դիվանագիտությունը կնճռոտ հարցերը կարգավորելու ամենազորեղ ու արդյունավետ միջոցն է: Դիվանագիտության անկարողության դեպքում պատերազմի թնդանոթներն են որոտում: Իսկ եթե պատերազմն էլ է անզոր գտնվում, դարձյալ դիվանագիտությունն է ակտիվանում: Այս օրերին աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներումՙ Վիլնյուսից ու Հռոմից սկսած, Մոսկվայով ու Թեհրանով վերջացրած, հայկական պատվիրակությունների ներկայացուցչական երկկողմ հանդիպումների ու դիվանագիտական շփումների մասին է խոսվում: Հայկական պատվիրակությունների շքերթը նաեւ միջազգային կազմակերպությունների հարթակներ է ներթափանցել: Հայաստանում էլ դիվանագիտական հանդիպումների նախաձեռնությունն անցել է Երեւանում հավատարմագրված դեսպաններին: Իսկ արտերկրներում ծառայություն իրականացնող մեր դեսպանները լծված են Երեւանից ստացած հանձնարականների կատարմամբ: Հանդիպումների օրակարգում գլխավոր հարցը «ուշ լինի, նուշ լինի» հայերեն ասացվածքի ճշմարտացիության ապացուցումն է, կարծես: |